Բաքվում դարարեցվել է ԵԱՀԿ ծրագրերի համակարգողի գործունեությունը

Բաքվում դարարեցվել է ԵԱՀԿ ծրագրերի համակարգողի գործունեությունը

PanARMENIAN.Net - Բաքվում ԵԱՀԿ ծրագրերի համակարգողի գործունեությունը դարարեցվել է։ Միաժամանակ, ԵԱՀԿ-ն բաց է Ադրբեջանի հետ գործակցության այլ ձևերի համար: Այս մասին տեղեկացրել է ԵԱՀԿ հասարակայնության և մամուլի հետ կապերի բաժինը:

Ավելի վաղ Բաքուն դադարեցրել էր ԵԱՀԿ – ի և Ադրբեջանի կառավարության հետ կնքած Փոխըմբռնման հուշագրի գործողությունը, որի վերջնաժամկետը հուլիսի 4-ն էր:

Ադրբեջանի ԱԳՆ-ն հունիսի 3-ին ԵԱՀԿ գրասենյակը փակելու մասին նամակ է ուղարկել Վիեննայում ԵԱՀԿ գլխավոր գրասենյակ: Ադրբեջանի կառավարությունն արձանագրում է, որ Բաքվում ԵԱՀԿ ծրագրերի համակարգողի գործունեության անհրաժեշտություն այլևս չի տեսնում: Ուստի Ադրբեջանի կառավարությունը 2015-ի հունիսի 4-ից անվավեր է համարում «Բաքվում ԵԱՀԿ ծրագրերի համակարգողի մասին Ադրբեջանի կառավարության և ԵԱՀԿ-ի միջև փոխըմբռնման շուրջ հուշագիրը», որը ստորագրվել է 2014-ի սեպտեմբերի 24-ին:

Վաշինգտոնը հիասթափված էր Բաքվի այս որոշումից և կոչ էր արել վերանայել այն: Հունիսի 5-ին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը ԵԱՀԿ անդամ երկրներին տեղեկացրել է պաշտոնական Բաքվի ԵԱՀԿ գրասենյակը փակելու որոշման մասին: Երկու տարի առաջ Բաքուն նվազեցրեց ԵԱՀԿ ներկայացվածության մակարդակը, որը դեսպանության կարգավիճակից նվազեց մինչև ԵԱՀԿ նախագծերի համակարգող:

«Այս կտրուկ քայլը հավանաբար Բաքվի արձագանքն է այժմյան համակարգող Ալեքսիս Շատախտինսկու հետ կանչին, որին ԵԱՀԿ-ում մեղադրել են Ադրբեջնում քաղաքացիական հասարակության խնդիրներն անտեսելու և երկրի ղեկավարության հետ չափից սերտ հարաբերություններ ունենալու մեջ:

Այդպիսով Բաքուն հասկացրեց, որ չի ցանկանում իր տարածքում տեսնել ԵԱՀԿ անկախ ներկայացուցիչների: Թե ինչպիսին կլինեն նման աննախադեպ քայլի հետևանքները, բարդ է ասել, սակայն, ակնհայտ է, որ Բաքուն հրահրում է Արևմուտքի հետ հարաբերություների սրացում», - հայտնում է «Թուրան» գործակալությունը:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 11-ին Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստին իր ելույթում անդրադառնալով Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ գործունեության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի շրջանակում ընթացող բանակցային գործընթացի խափանմանն ուղղված քաղաքականությանը, ասել է.

«Ադրբեջանը ձախողել է ԵԱՀԿ հետ բոլոր հարթություններով գործակցությունը և այն որպես կառուցողական քննարկումների հարթակ օգտագործելու փոխարեն հանդգնում է օգտագործել կազմակերպությունը՝ իր նեղ քաղաքական օրակարգը առաջ մղելու նպատակով»:

Ըստ Նալբանդյանի՝ նույնը տեղի է ունենում գրեթե յուրաքանչյուր Նախարարական խորհրդի նախապատրաստական փուլում, երբ Ադրբեջանը պատանդ է դարձնում ԵԱՀԿ համատեղ որոշումները՝ փորձելով պարտադրել իր նեղ նպատակները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---