Աղբյուր․Windows 10-ի շնորհանդեսային տարբերակը կհայտնվի այս շաբաթ

Աղբյուր․Windows 10-ի շնորհանդեսային տարբերակը կհայտնվի այս շաբաթ

PanARMENIAN.Net - Windows 10 նոր օպերացիոն համակարգը հասանելի կլինի օգտատերերի համար մի քանի շաբաթից՝ հուլիսի 29-ին։ Աղբյուրները պնդում են, որ Microsoft ընկերությունն ավարտում է պլատֆորմի շնորհանդեսային տարբերակի աշխատանքները և պլանավորում այս շաբաթ ուղարկել գործընկերներին։

Հունիսի 1-ից Microsoft-ը սկսել է նոր ՕՀ-ի բեռնման հայտերի ընդունումը «Ստանալ Windows 10» պատուհանի միջոցով, որը բացվում է իրազեկումների բաժնում: Օպերացիոն համակարգի բաց թեստավորման ընթացքում, որն անցնում էր ընթացիկ տարվա հունվարից, մոտ 4 մլն մարդ է Windows 10 ներբեռնել: Հունվարին տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ ընկերությունը խոստացավ, որ Windows 10 թարմացումն անվճար հասանելի կլինի Windows 7 և Windows 8.1 լիցենզիոն տարբերակների օգտատերերին թողարկման պահից 1 տարվա ընթացքում:

Բետա թեստավորման մասնակիցները ևս մինչև Windows 10 թարմացման հնարավորություն կունենան: Այդ նպատակով համակարգչի վրա հատուկ օպերացիոն համակարգ կտեղադրվի 10130 համարով, իսկ օգտատերին հարկ կլինի միացնել Microsoft-ի հաշվառման գրանցումը: Քանի որ Windows Insider ծրագիրը կշարունակի աշխատանքը RTM-վարկածի գործարկումից հետո, մասնակիցներին հարկ կլինի փորձարկել Windows 10-ի բոլոր նոր գործառույթները, նույնիսկ եթե արդյունքում համակարգիչը խափանումներով աշխատի:

Նոր օպերացիոն համակարգը կարող է աշխատել սմարթֆոններում, պլանշետներում, սեղանի համակարգիչներում, ընկերությունների համար նախատեսված Surface Hub 84-դյույմանոց թաչսքրինում, Surface Hub համալրված իրականության ակնոցներում: Ընդ որում էկրանի որոշակի չափի համար հավելվածը Windows 10-ում կաշխատի նաև այլ չափի դիսփլեյով սարքում: Նոր տարբերակն ունի նոր Edge բրաուզեր, ստանդարտ հավելվածներ, Cortana օգնական և այլ թարմացումներ:

Windows 10 (Windows 9 անվանումով տարբերակ չի պատրաստվել) օպերացիոն համակարգի տեխնիկական ցուցադրական տարբերակը թողարկվել է 2014 թվականի հոկտեմբերի 1-ին: Օպերացիոն համակարգում տեղ են գտել ընկերության բոլոր ժամանակների օպերացիոն համակարգերի լավագույն և սիրված ֆունկցիաներն ու դիզայնի մասնիկները, ինչպես օրինակ Start Menu-ն, որը այս տարբերակում առաջարկում է կատարել ընտրություն ավանդական և նոր տարբերակների միջև: Ընկերության նպատակն է օպերացիոն համակարգը հասանելի դարձնել անհատական համակարգիչների, պլանշետների, բջջային հեռախոսների համար։ Սա նշանակում է, որ ծրագրավորողները ստեծելով ծրագիր համակարգչի համար, այլևս ստիպված չեն լինի ստեղծել նույն ծրագիրը այլ սարքերի համար։ Բոլոր սարքերը կստանան նույն ծրագիրը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---