Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Թովմասյանը նվաճել է ունիվերսիադայի ոսկին

Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Թովմասյանը նվաճել է ունիվերսիադայի ոսկին

PanARMENIAN.Net - Հարավային Կորեայի Գվանգժու քաղաքում շարունակվող ամառային 28-րդ ունիվերսիադայում հուլիսի 7-ին տեղի է ունեցել սպորտային մարմնամարզության եզրափակիչ փուլը, որտեղ հանդես է եկել Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Թովմասյանը (օղակներ): Հավաքելով 15.500 միավոր՝ մեր մարզիկը նվաճել է ունիվերսիադայի չեմպիոնի կոչումը:

Թովմասյանն իրենից հետ է թողել Եվրոպայի չեմպիոններ ուկրաինացի Իգոր Ռադիվիլովին և Ալեգ Վերնիաևին: Արթուր Թովմասյանի անձնական մարզիչն է ԽՍՀՄ սպորտի վարպետ Կարեն Բաղդասարյանը:

Հուլիսի 4-ից մեկնարկած համաշխարհային մարզական խաղերում սա Հայաստանի դեռևս առաջին մեդալն է:

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը մասնակցում է Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում անցկացվող 28-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերին (Ունիվերսիադա): Պատվիրակության կազմում 22 հոգի է, այդ թվում՝ 12 մարզիկ, 6 մարզիչ, 2 մրցավար:Հայաստանի ուսանող մարզիկները պայքարում են 6 մարզաձևում՝ սուսերամարտ, ձյուդո, թաեքվոնդո, սպորտային մարմնամարզություն, լող և թենիս:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---