ВКонтакте սոցիալական ցանցը սկսել է վերարտադրել Full HD որակի տեսանյութեր

ВКонтакте սոցիալական ցանցը սկսել է վերարտադրել Full HD որակի տեսանյութեր

PanARMENIAN.Net - Հայաստանում ավելի քան 860 հազար օգտատեր գրանցված է հայտնի ռուսաստանյան «ВКонтакте» սոցիալական ցանցում։ Վերլուծաբանների խոսքով, նրանց ճնշող մեծամասնությունը ակտիվ օգտատերեր չեն, նրանք գրանցվել են միայն երաժշտական և տեսակոնտենտի օգտագործման համար։ Նորությունը վերաբերում է հենց նրանց․ «ВКонтакте»-ն սկսել է ապահովել Full HD (1920 × 1080) թողունակության տեսանյութերի ներբեռնում և վերարտադրություն՝ 60 կադր վայրկյանում հաճախականությամբ։

Փոփոխվել են նաև կառավարման որոշ էլեմենտներ և թարմացվել է տեսանյութերի արագ առաջանցումը․նվագարկչում հայտնվել են առաջանցման և անհրաժեշտ պահը գտնելու համար հատուկ փոքրիկ պատկերներ։ Այս պահից ներբեռնված տեսանյութերում առաջանցումը կայուն է աշխատում և թույլ է տալիս արագ առաջանցում կատարել մինչև մեկ վայրկյան միջանկյալներով։ Շուտով 1080p տեսանյութերի ներբեռնումը հասանելի կլինի նույնականացված խմբերի և Տեսակատալոգի մասնակիցների համար։

«ВКонтакте» (vk.com) – Եվրոպայում խոշորագույն սոցիալական ցանցը, պատկանում է Mail.Ru Group-ին։ SimilarWeb-ի տվյալներով, «ВКонтакте»-ն Ռուսաստանում և Ուկրաինայում ամենատարածված սոցիալական ցանցն է, ինչպես նաև այն վեցերորդն է աշխարհում։ Նախագիծը մեկնարկել է 2006թ․ հոկտեմբերի 10-ին։ 2015թ․ այցելությունների քանակը կազմել է ամսական 314,7 մլն այցելու։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---