Հավելվածը տեղեկացնում է Facebook օգտատիրոջը ընկերների ցուցակից ջնջված լինելու մասին

Հավելվածը տեղեկացնում է Facebook օգտատիրոջը ընկերների ցուցակից ջնջված լինելու մասին

PanARMENIAN.Net - Facebook սոցիալական ցանցում 2009թ․հայտնվեց Who Deleted Me հավելվածը, որը ցույց էր տալիս օգտատիրոջ այն ընկերներին, ովքեր ջնջում էին նրան իրենց ընկերների ցուցակից։ Ավելի ուշ սոցիալական ցանցը դադարեց աջակցել հավելվածին, քանի որ Who Deleted Me-ն «խուսափում էր կայքի կողմից դրված սահմանափակումներից»։

Այժմ Who Deleted Me հավելվածը կրկին վերադարձել է, հասանելի են նրա տարբերակները iOS և Android օպերացիոն համակարգերի համար, ինչպես նաև որպես Google Chrome բրաուզերի ընդլայնում։ Ընկերների ցուցակը կազմելուց բացի հավելվածը տեղեկացնում է օգտատիրոջն ամեն անգամ, երբ ինչ որ մեկը հեռացնում է նրան ընկերների շարքից։ Ընդ որում, այն կարող է պարզել միայն այն հեռացումները, որոնք տեղի են ունեցել հավելվածի բեռնումից հետո։

Հավելվածի նոր տարբերակը օգտատիրոջ ընկերների ցուցակը ստանում է նրա հաշվից, այլ ոչ թե Facebook-ի API-ից, հետևաբար այն չի ջնջվի այլևս։ Այդուհանդերձ, Who Deleted Me-ի Android-տարբերակի օգտատերերը ավելի վաղ բողոքում էին հավելվածի ներբեռնման ժամանակ առաջացող խնդիրներից։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---