Բաքուն ուսումնասիրում է ռուս մեծահարուստ Գերման Ստերլիգովի Արցախ տեղափոխվելու փաստը

Բաքուն ուսումնասիրում է ռուս մեծահարուստ Գերման Ստերլիգովի Արցախ տեղափոխվելու փաստը

PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն այժմ ուսումնասիրում է էքսցենտրիկ ռուսաստանցի մեծահարուստ, «Ալիսա» ապրանքային բորսայի հիմնադիր Գերման Ստերլիգովի՝ բնակության համար Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու փաստը: Այդ մասին APA լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

Ըստ նրա, հայտնի ֆերմերը ու նրա ընտանիքն ապօրինի հատել են Ադրբեջանի սահմանն ու անցել «Հայաստանի կողմից օկուպացված տարածք՝ խախտելով օրենքը», և հարցն ուսումնասիրելուց հետո գործարարի անունը համապատասխան ընթացակարգով կընդգրկվի «անցանկալի անձանց ցուցակում», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ռուսական և ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների տվյալներով՝ Ստերլիգովը, նրա կինը և հինգ զավակը երեք շաբաթ առաջ մեկնել են Ռուսաստանից՝ որպես նոր բնակավայր ընտրելով Լեռնային Ղարաբաղը: Այստեղ, ըստ նույն աղբյուրների, 48-ամյա մեծահարուստը էկոլոգիապես մաքուր սննդամթերքի արտադրության նոր տնտեսություն է կազմակերպում:

Կարդացեք նաև՝Էքսցենտրիկ ռուսաստանցի գործարար և քաղգործիչ Գերման Ստերլիգովը հաստատվել է Ղարաբաղում

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---