Firefox-ը կարգելափակի Adobe Flash Player փլագինը

Firefox-ը կարգելափակի Adobe Flash Player փլագինը

PanARMENIAN.Net - Adobe Flash Player-ը բազմիցս է քննադատության ենթարկվել արտադրանքի ծածկագրում խոցելի պահերի մեծ քանակի համար: Նախօրեին Facebook-ի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը կոչ է արել Adobe-ին հրապարակել Flash-ի կիրառման վերջին ժամկետը բրաուզերներում: Ավելի վաղ Google-ը Flash Player-ում խոցելիության դեմ պայքարի շրջանակում Youtube-ը տեղափոխեց HTML5-ի:

Մարկ Շմիդտը, որը ղեկավարում է Firefox-ը, Twitter-ի իր էջում հայտնեց, որ այսուհետ Mozilla Firefox բրաուզերը կարգելափակի Adobe Flash Player փլագինի կիրառումը: Արգելափակումը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ չի հայտնվի նոր տարբերակ, որը զերծ կլինի փլագինի այսօրվա դրությամբ հայտնի բոլոր խոցելի թերություններից:

Ցանկության դեպքում օգտատերը միևնույն է կկարողանա օգտվել Flash-ից կարգաբերումներում, սակայն Mozilla-ն խորհուրդ չի տալիս դա անել:

Adobe Flash-ը Adobe Systems ընկերության մուլտիմեդիային հարթակն է վեբ-հավելվածների ստեղծման կամ մուլտիմեդիային շնորհանդեսների համար: Լայնորեն օգտագործվում է գովազդային բաններների, անիմացիայի, խաղերի ստեղծման, ինչպես նաև վեբ էջերում տեսա- և աուդիոձայնագրությունների վերարտադրման համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---