Օլանդն առաջարկում է միասնական եվրոպական տնտեսական կառավարություն ստեղծել

Օլանդն առաջարկում է միասնական եվրոպական տնտեսական կառավարություն ստեղծել

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջարկել է եվրոյի գոտու ներսում սեփական խորհրդարան ստեղծել արժութային միության անդամ երկրների փոխադարձ ինտեգրման խթանման համար` հունական ճգնաժամի ֆոնին:

Այդ մասին Ֆրանսիայի նախագահն ասել է երկրի ազգային տոնին` Բաստիլի գրավման օրվան նվիրված ավանդական հարցազրույցի ժամանակ, որը հեռարձակվել է TF1 հեռուստաալիքի ուղիղ եթերում:

«Ես առաջարկում եմ ժամանակի հետ ավելի հեռուն գնալ տնտեսական կառավարության հարցում: Հարկավոր է, որ լինի միասնական տնտեսական եվրոպական կառավարություն»,-ասել է Օլանդը: Նա պարզաբանել է, որ այդպիսի մարմնի ստեղծումը թույլ կտա Եվրամիությանը դիմակայել ճգնաժամերին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Արժութային միության անդամ երկրները պետք է ավելի շատ համախմբվեն, ասել է Ֆրանսիայի նախագահը: Սեփական տնտեսական կառավարության ստեղծումից բացի, նա մի շարք լրացուցիչ միջոցներ է առաջարկել, ներառյալ ընդհանուր բյուջեի ձևավորումը, տնտեսության կառավարման միասնական համակարգի ստեղծումը և հարկադրման համակարգերի մերձեցումը:

Հուլիսի 14-ին հայտնի դարձավ, որ Հունաստանում բանկերը շարունակում են փակ մնալ, սակայն «կառավարությունը հուսով է, որ դրանք հնարավոր կլինի բացել արդեն հինգշաբթի` հուլիսի 16-ին: Ակնկալվում է, որ ԵԿԲ-ն կշարունակի Հունաստանի բանկերի շտապ ֆինանսավորումը նրանց լիկվիդայնությունը նախկին մակարդակով շտապ կարգով ապահովելու համար: Ճգնաժամի ընթացքում Հունաստանին հատկացվել է 240 մլրդ եվրո վարկ, որոնք, սակայն «կորան» անարդյունավետ տնտեսության «սև փոսում»` ծանր բեռ դառնալով հույն և եվրոպացի հարկատուների համար: 6 տարում` 2008-2014 թթ. երկրի ՀՆԱ-ն 240 մլրդ եվրոյից նվազել է մինչև 180 մլրդ եվրո, բնակչության եկամուտները նվազել են 40 տոկոսով, գործազրկությունն աճել է 27 տոկոսով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---