«Մանկական Եվրատեսիլ»-ում ՀՀ ներկայացուցչի անունը հայտնի է14 հուլիսի 2015 - 18:11 AMT PanARMENIAN.Net - «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին 2015-ին Հայաստանը կներկայացնի Միքայել Վարոսյանը:Նա 2012-ից մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ»-ի հայաստանյան բոլոր փուլերին, սակայն հաղթելու համար մի քանի տասնորդական միավորներ չեն բավականացրել: Այս տարի Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ հենց նա կլինի Հայաստանի պատվիրակը: «Մանկական Եվրատեսիլը» կանցնի նոյեմբերի 21-ին՝ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում՝ #Discover (թարգ՝ «բացահայտի՛ր») խորագրի ներքո: Մրցույթը կանցկացվի Armeec համերգասրահում, որը կառուցվել է 2011-ին և կհյուընկալի մոտ 8000 հանդիսատեսի: Այստեղ ելույթ են ունեցել հանրահայտ արտիստներ Լեդի Գագան, Շադեն, Թոմ Ջոնսը և այլոք: 12-ամյա Միքայելը երաժշտության ասպարեզում իր առաջին քայլերն արել է դեռ 6 տարեկանում, երբ սկսել է երաժշտական կրթություն ստանալ, հետագայում՝ մասնակցել միջազգային մրցույթների: Նա 2012-ին մասնակցել է «Նոր ալիք» մրցույթի հայաստանյան ընտրական փուլին, 2013-ին Բուլղարիայի Վառնայում կայացած մանկական միջազգային Golden Sparkles մրցույթ-փառատոնին, որտեղ միաժամանակ 3 մրցանակի է արժանացել՝ կատարողական մրցույթում 2-րդ տեղն է զբաղեցրել, երգի մրցույթում՝ 3-րդ, ինչպես նաև արժանացել է մրցույթի «Ամենագրավիչ մասնակից» հատուկ մրցանակին: 2014-ին Միքայելը մասնակցել է Վիտեբսկում անցկացվող «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթին՝ ներկայացնելով Հայաստանը, և գրավել 3-րդ տեղը: Նա նկարահանվել է ռեժիսոր Արմեն Ռոնովի ֆիլմում, կրկնօրինակել և հնչյունավորել մի շարք մուլտֆիլմեր և ֆիլմեր, 2014-ից սկսել է վարել «Փազլ» մանկական հաղորդումը: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007-ից և բավականին մեծ հաջողությունների է հասել: 2010-ին Վլադիմիր Արզումանյանի հաղթանակը հնարավորություն էր ընձեռել մրցույթը 2011-ին հյուրընկալել Հայաստանում: 2007-ին մրցույթում ՀՀ պատվիրակ «Արևիկ» խումբը և 2009-ին Լուարան գրավել են երկրորդ հորիզոնականները, իսկ Compass Band-ը՝ 2012-ին, և Բեթթին՝ 2014-ին գրավել են երրորդ հորիզոնականները: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը |