Արցախցի 3 մարզիկ կմասնակցի Պեկինում Կունգ ֆուի աշխարհի առաջնությանը14 հուլիսի 2015 - 20:13 AMT PanARMENIAN.Net - Արցախի մարզիկները կմասնակցեն Չինաստանի մայրաքաղում կայանալիք Կունգ ֆուի աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի հուլիսի 17-22-ը: Այդ մասին հայտնել է միջազգային կարգի սպորտի վարպետ, ԼՂՀ ուշուի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Դավիթ Գրիգորյանը, գրում է «Արցախպրես»-ը: Նրա խոսքով՝ առաջնությանը, որի կազմակերպիչը Կունգ ֆուի միջազգային ֆեդերացիան է, մասնակցելու են ավելի քան 80 երկիր ներկայացնող մարզիկներ: Արցախից առաջնությանը կմասնակցի 3 մարզիկ: 18-ից բարձր տարիքային խմբի մինչև 52 կգ քաշային կարգում հանդես կգա աշխարհի չեմպիոն Վարդգես Մանասյանը, Հայկ Խաչյանը կպայքարի 17-18 տարիքային խմբում (մինչև 56 կգ քաշային կարգ), իսկ Հայկ Գասպարյանը՝ 15-16 տարիքային խմբում` մինչև 56 կգ քաշային կարգում: «Վերոհիշյալ մարզիկներն այս տարի դարձել են ՀՀ Կունգ ֆու սանդայի հաղթողներ, ինչի արդյունքում հրավիրվել են մասնակցելու աշխարհի պեկինյան առաջնությանը», - ասել է Գրիգորյանը: Խոսելով նպատակադրումների մասին՝ գլխավոր մարզիչն ընդգծել է, որ ցանկանում են առաջին հերթին աշխարհին ապացուցել, թե Արցախի մարզիկներն իրենց պատրաստականությամբ չեն զիջում մյուս երկրների մարզիկներին: «Բացի այդ, մեզ համար կարևոր է փորձի փոխանակումը, առավել ևս, որ այդ սպորտաձևի հայրենիքը Չինաստանն է», - հավելել է Գրիգորյանը: Մարզիչը համոզված է, որ Պեկինում կայանալիք Կունգ ֆուի աշխարհի առաջնությունը կնպաստի նաև Արցախի միջազգային ճանաչմանը: 2014-ին ԼՂՀ ուշուի ֆեդերացիայի սաներ Վարդգես Մանասյանն ու Դավիթ Պետրոսյանը՝ մարզիչ Դավիթ Գրիգորյանի գլխավորությամբ, Պեկինում կայացած Կունգ ֆուի աշխարհի 3-րդ առաջնությունից Արցախ վերադարձան ոսկե և արծաթե մեդալներով։ Նրանց շնորհիվ ուշուի հայրենիքում բարձրացվեց հայկական դրոշը։ Մանասյանին (48 կգ քաշային կարգ) դարձավ Կունգ ֆուի աշխարհի չեմպիոն, իսկ Դավիթ Պետրոսյանին (60 կգ)՝ փոխչեմպիոն: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը |