Ծանրորդ Նորայր Վարդանյանը՝ Համաամերիկյան խաղերի արծաթե մեդալակիր

Ծանրորդ Նորայր Վարդանյանը՝ Համաամերիկյան խաղերի արծաթե մեդալակիր

PanARMENIAN.Net - ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող ծանրորդ Նորայր ՎարդանյանըՏորոնտոյում ընթացող Համաամերիկյան խաղերում արծաթե մեդալակիր է դարձել: Նա անվանի ծանրորդ, ՀՀ սպորտի ու երիտասարդության նախկին նախարար Յուրի Վարդանյանի որդին է:

Միացյալ Նահանգները ներկայացնող Վարդանյանը 94 կգ քաշային կարգում երկամարտի 362 կգ արդյունք է ցույց տվել՝ ամերիկացի Քենդրիկ Ֆարիսուին զիջելով 4 կգ, The Shreveport Times-ին հղումով գրում է Tert.am-ը:

Նորայր Վարդանյանը ծնվել է 1987-ին Գյումրիում: Նրա ընտանիքը 1991-ին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ երիտասարդ մարզիկը սկսել է զբաղվել ծանր ատլետիկայով՝ հոր գլխավորությամբ: 2008-ին դարձել է ԱՄՆ-ի մինչև 94 կգ քաշային կարգի չեմպիոն։ 2009-ին ընտանիքի հետ վերադարձել է Հայաստան՝ միանալով երկրի ազգային հավաքականին։ 2012-ին Հայաստանի դրոշի ներքո հանդես գալով մասնակցել է Լոնդոնի Օլիմպիական խաղերին՝ զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը (արդյունքը՝ երկամարտի 380 կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---