Հայկական բանակը լավագույնն է հետխորհրդային տարածքում

PanARMENIAN.Net - Այս տարի Վրաստանն ամենամեծ ռազմական բյուջեն կունենա, երկրորդը` Ադրբեջանը: Այդ մասին Երեւանում հայտարարել է ԱՄՆ-ից ժամանած ռազմական եւ քաղաքական փորձագետ Ռիչարդ Գիրագոսյանը: Խոսելով անվտանգության ռազմական հատվածի մասին` նա նշեց, որ «Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերն այժմ շատ ուժեղ են, ինչպես սպառազինության, այնպես էլ զինվորների բարոյական ոգու տեսանկյունից»: «Հայկական բանակը լավագույնն է հետխորհրդային տարածքում: Սակայն ՀՀ-ն ավելի բարձր մակարդակի պետք է պատրաստ լինի, սկսի բարեփոխումներ եւ նորացնի բանակը, որպեսզի 10 տարի անց նորացված ադրբեջանական բանակը ավելի ուժեղ չլինի»,- ասել է ամերիկացի փորձագետը:



Խոսելով ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ռազմական համագործակցության մասին` փորձագետը նկատել է, որ երկար տարիներ այն բավական հաջող եւ սերտ է ընթացել: «Սակայն Իրաքի պատերազմից հետո իրավիճակը փոխվեց եւ այժմ Պետդեպարտամենտը ավելի ակտիվ համագործակցում է թուրքական կառավարության, քան թե պաշտպանության նախարարության հետ»,- նշել է նա: Ինչ վերաբերում է Իրանին, ապա Ռիչարդ Գիրագոսյանը գտնում է, որ Իրանը Իրաք եւ Ավղանստան չէ, որի հետ կարելի է զենքի լեզվով խոսել:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---