Google-ի ինքնավար ավտոմեքենան առաջին անգամ տուժածներով ՃՏՊ մասնակից է դարձել

Google-ի ինքնավար ավտոմեքենան առաջին անգամ տուժածներով ՃՏՊ մասնակից է դարձել

PanARMENIAN.Net - Առանց վարորդի կառավարվող ավտոմեքենաների բազմամյա փորձարկումներից հետո Google ընկերությունը հունիսի վերջում սկսեց փորձարկել տեխնոլոգիան Մաունթին Վյու քաղաքի հանրային օգտագործման ճանապարհներին: Քաղաքի փողոցներ դուրս բերելով մեքենան` Google-ը փորձարկումների նոր փուլ սկսեց, դեռևս չհրաժարվելով վարորդի կառավարումից վթարային իրավիճակներում:

Ցավոք, Google-ի ինքնավար ավտոմեքենան առաջին անգամ տուժածներով ՃՏՊ մասնակից է դարձել: Մաունթին Վյուի հանրային օգտագործման ճանապարհին Lexus RX450h ինքնակառավարվող մեքենային հետևից հարվածել է մեկ այլ մեքենա: Մեքենայի սրահում եղել է Google-ի 2 աշխատակից և անվտանգության վարորդը, որը մեքենայի կառավարմանը չէր մասնակցում: Բժիշկների զննությունից հետո պարզ է դարձել, որ Google-ի աշխատկիցները միայն թեթև վնասվածքներ են ստացել, իսկ ՃՏՊ-ի մեղավոր վարորդը բողոքել է ցավերից մեջքի և վզի շրջանում:

Փորձարկումների ժամանակ էլեկտրոմոբիլները կարող են մինչև 40կմ/ժ արագություն բացել: Սահմանափակումը անվտանգության նկատառումներով է արված, թեև ավտոպիլոտով Lexus RX450h ամենագնացների 6 տարվա փորձարկումների ընթացքում գրանցվել է ՃՏՊ ընդամենը 14 դեպք: Ըստ Google-ի ներկայացուցիչների, առանց վարորդի երթևեկող մեքենաները ոչ մի անգամ պատահարի պատճառ չեն դարձել, իսկ բոլոր միջադեպերը կապված են վարորդների անզգուշության հետ: Հիբրիդները մոտ 2,7 մլն կմ են անցել Կալիֆորնիայի ճանապարհներով:

Google-ի համար պակաս հետաքրքրություն չի ներկայացնում նաև շրջապատի մարդկանց արձագանքը: Առաջիկա տարիներին ինտերնետ հսկան մտադիր է թողարկել առանց վարորդի երթևեկող ավտոմեքենաների թեստավորման ևս մի քանի ծրագիր: Հնարավոր է, նույնիսկ ԱՄՆ-ից դուրս:

Մաունթին Վյուն փոքր քաղաք է ԱՄն Կալիֆորնիա նահանգում, որը ստացել իր անվանումը Սանտա Քրուզի լեռների տեսարանի պատճառով: Բնակչությունը մոտ 74 066 է ըստ 2010 թ. տվյալների: Այստեղ են գտնվում որոշ խոշոր ընկերությունների գլխավոր գրասենյակները, օրինակ, Google, Mozilla Foundation, VeriSign, Microsoft-ի որոշ ստորաբաժանումներ, Intuit Inc., SGI և այլ: Այստեղ է գտնվում նաև համակարգչային պատմության թանգարանը:

Google Inc-ը ամերիկյան անդրազգային հանրային կորպորացիա է, որ ներդրումներ է կատարում որոնողական համակարգերի, ամպային հաշվարկների ու գովազդային տեխնոլոգիաների ոլորտում: Բացի որոնողական համակարգից, Գուգլը տրամադրում է լայն տարածում ունեցող մի շարք այլ ծառայություններ և գործիքներ։ Դրանց մեծ մասը վեբ-հավելումներ են, որոնք օգտագործելու համար անհրաժեշտ է ունենալ միայն բրաուզեր և ինտերնետ մուտքի հնարավորություն։ Սա հնարավորություն է տալիս տվյալներ փոխանակել աշխարհի ցանկացած կետից՝ անկախ համակարգչի առկայությունից։2014-ին ընկերության սեփական կապիտալը կազմեց մոտ 80 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը գերազանցեց 14 մլրդ դոլարը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---