17  18.07.15 - «Դաբլթրի-բայ-Հիլթն» հյուրանոցի բացման պաշտոնական արարողությունը

Երևանում բացվել է $35 մլն արժողությամբ DoubleTree By Hilton հյուրանոցը

Երևանում բացվել է $35 մլն արժողությամբ DoubleTree By Hilton հյուրանոցը

PanARMENIAN.Net - Հուլիսի 18-ին Երևանում պաշտոնապես բացվել է համաշխարհային Hilton Worldwide ցանցի մաս կազմող DoubleTree by Hilton հյուրանոցը:

Այն կառուցել է Renco ընկերությունը՝ պետական-մասնավոր գործակցության պայմանագրի շրջանակում՝ նախկին հեծանվահրապարակի տարածքում: 16 ամիս տևած շինարարության ընթացքում ընկերությունը ներգրավել է ավելի քան 500 աշխատակից։Հյուրանոցի շինարարության մեջ ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է $35 մլն:

Հյուրանոցն առաջին և եզակի Hilton-ն է Հայաստանում (միջազգային դասակարգմամբ՝ 4S): համաշխարհային ցանցը գործում է 94 երկրում:

Բացման արարողությանը մասնակցել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը, որը շրջել է միջազգային հյուրանոցային ապրանքանիշի պահանջներին համապատասխան կառուցված նորաբաց հյուրանոցային համալիրում, ծանոթացել իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին:

DoubleTree by Hilton Հայաստանի հյուրանոցն ընդգրկում է 176 հյուրասենյակ, 2 բար, 1 ռեստորան, հանդիպումների 8 սենյակ: Պատասխանատուների ներկայացմամբ, հյուրանոցի անձնակազմը բաղկացած կլինի մոտ 200 աշխատակցից։

Երևանի նախկին հեծանվահրապարակի տարածքի զարգացման նախագծի համաձայն՝ Renco ընկերությունը նախատեսում է նաև իրականացնել բնապահպանական նախագիծ՝ նախկին հեծանվահրապարակի տարածքի մնացած հատվածի համար՝ ստեղծելով կանաչ տարածքներ և շատրվաններ: Ընկերությունը նախագծի շինարարական աշխատանքները նախատեսում է իրականացնել 5 տարվա ընթացքում՝ կատարելով € 130-150 մլն ներդրում։

Հանրահայտ Hilton հյուրանոցային ցանցը հիմնադրել է 1919-ին Կոնրադ Հիլթոնը: 1954-ին Հիլթոնը իրականացրել է ԱՄՆ պատմութան խոշորագույն գործարքը՝ $111 մլն-ով գնել է Statler Hotels ընկերությունը՝ Hilton-ի ամենախոշոր մրցակցին: Նա առաջինն է մտցրել աստղերով գնահատելու համակարգը հյուրանոցային ոլորտում: Բացի այդ, Քոնրադը համատեղել է հյուրանոցները ռեստորանների և խաղատների հետ:

Հենց Hilton հյուրանոցների սրահներում են առաջին անգամ հայտնվել կրպակները, համարներում տեղադրվել օդորակիչներ, մուտքի դռները դարձել ավտոմատ կառավարմամբ:

Hilton ցանցն այժմ ավելի քան 540 հյուրանոց ունի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---