ԵԽ-ն աշխատում է ՀՀ քրեական, քաղաքացիական օրենսգրքերի մի շարք օրինագծերի փոփոխման վրա

ԵԽ-ն աշխատում է ՀՀ քրեական, քաղաքացիական օրենսգրքերի մի շարք օրինագծերի փոփոխման վրա

PanARMENIAN.Net - Եվրախորհրդի գրասենյակն աշխատում է ՀՀ քրեական, քաղաքացիական օրենսգրքերի մի շարք օրենքների նախագծերի փոփոխման ուղղությամբ՝ նպատակ ունենալով բարձրացնել գործակցությունն ինստիտուցիոնալ մակարդակում: Այս մասին հուլիսի 21-ին տեղեկացրել է Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպմանը:

Կարևորելով գրասենյակի գործակցությունը խորհրդարանի հետ, Վուտովան նշել է, որ իրենց հիմնական խնդիրն այս պահին ՀՀ-ում իրականացվող ծրագրերին աջակցելն է:ԱԺ նախագահը բարձր է գնահատել խորհրդարանի և Երևանում ԵԽ գրասենյակի գործակցությունը, որը տարիների ընթացքում տվել է դրական արդյունքներ:

Նրա խոսքով՝ Հայաստանը կարևորում է իր գործակցությունը ԵԽ հետ և կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Սահակյանը նաև բարձր է գնահատել ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների աշխատանքը:

Նատալյան Վուտովան իր հերթին կարևորել է Երևանում ԵԽ գրասենյակի աշխատանքը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների հետ և նշել, որ բոլոր նախապայմանները կան խորհրդարանի հետ գործակցությունն ընդլայնելու համար: Նա նկատել է, որ գրասենյակը հետևում է իր ներկայացրած փորձագիտական կարծիքների փոխանցմանը, օրենքների նախագծերի ընդունմանը և դրանց համապատասխանությանը եվրոպական չափանիշներին:

Հայաստանը Եվրոպայի Խորհրդի լիիրավ անդամ է 2001-ի հունվարի 25-ից: ՀՀ-ն ակտիվորեն ներգրավված է ԵԽ հիմնական մարմինների, ինչպես նաև միջկառավարական գործակցության փորձագիտական կոմիտեների աշխատանքներին և հանդես է գալիս կազմակերպության գործունեության և դերակատարության համար կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնություններով:

Գործակցության տարբեր մեխանիզմների շնորհիվ, իրականացվել են մեծ թվով ծրագրեր: Ընթացքի մեջ է 2012-2014-ի Գործողությունների ծրագիրը: Այն արտացոլում է Հայաստանի գերակայություններն ու միջազգային պարտավորությունները և կոչված է աջակցել ՀՀ-ին իրականացնելու ԵԽ անդամ-պետության իր կանոնադրային և հատուկ պարտավորությունները, մասնավորապես` շարունակելու բարեփոխումները դատաիրավական և քրեակատարողական համակարգերում և կրթական ոլորտում, խթանելու լրատվամիջոցների ազատությունն ու պաշտպանելու երեխաների իրավունքները, խորացնելու տեղական ժողովրդավարությունը, բարելավելու ընտրական օրենսդրությունն ու պրակտիկան:

Հայաստանը ստորագրել և վավերացրել է Եվրոպայի խորհրդի 58 Կոնվենցիա, այդ թվում` մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում կարևորագույնները և միացել` 8 Մասնակի համաձայնագրի:

ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանը ներկայացնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարը:

Հուլիսի 21-ին ԱԺ նախագահն ընդունել է նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարՏրայան Հրիսթեային, ով խորհրդարան էր այցելել իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Բարձր գնահատելով Հրիսթեայի գործունեությունը ՀՀ-ում, Սահակյանը նշել է, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ԵՄ հարաբերությունները դինամիկ են զարգացել:

ԱԺ նախագահը փաստել է, որ մեր երկրում ԵՄ պատվիրակությունն ակտիվ ու արդյունավետ գործունեություն է ծավալել տարբեր բնագավառներում: Հրիսթեան իր հերթին ևս բարձր է գնահատել ԵՄ-Հայաստան փոխգործակցությունը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---