Հայ մարզիկները կմրցեն Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնի 6 մարզաձևում

Հայ մարզիկները կմրցեն Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնի 6 մարզաձևում

PanARMENIAN.Net - Թբիլիսիում հուլիսի 26-ից՝ օգոստոսի 1-ը կանցկավի Եվրոպայի պատանեկան օլիմպիական ամառային 13-րդ փառատոնը: 23 պատվիրակ ՀՀ-ն կներկայացնի հեծանվային սպորտ, թենիս, ձյուդո, սպորտային մարմնամարզություն, աթլետիկա և լող մարզաձևերում, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:Հայկական պատվիրակությունը մրցավայր կմեկնի հուլիսի 24-ին:

Սպասվում է, որ Թբիլիսին մոտ 10.000 հյուր կունենա, որոնցից 4.000-ը՝ մարզիկներ: Փառատոնում ընդգրկված է 9 մարզաձև՝ բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, ձյուդո, աթլետիկա, լող, սպորտային մարմնամարզություն, հեծանվային սպորտ և թենիս:

Օլիմպիական ավանի բացման արարողության ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին 420 հա զբաղեցնող համալիրի տնօրեն էր նշանակել անցյալի նշանավոր ֆուտբոլիստ Լևան Կոբիաշվիլուն: Արդեն պատրաստ են ավանի բնակելի 9 շենքը, հինգ աստղանի հյուրանոցը, մարզաառողջարարական կենտրոնը, առևտրի կետերը, ռեստորաններն ու հանգստի գոտիները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---