ՀԽ. «Զվարթնոց»-ի հին շենքի ամբողջական պահպանումը հնարավոր է

ՀԽ. «Զվարթնոց»-ի հին շենքի ամբողջական պահպանումը հնարավոր է

PanARMENIAN.Net - Հանրային խորհուրդի ենթահանձնաժողովները՝ գնահատելով «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ (Կոնցեսիոներ) ձգտումը՝ մասնակիորեն պահպանել «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը, բացասական կարծիք են հայտնել օդանավակայանի հին ուղևորային համալիրի զարգացման ծրագրի նոր տարբերակի վերաբերյալ՝ նշելով, որ հին մասնաշենքի ամբողջական պահպանման համար կան չքննարկված տարբերակներ:

2015-ի հուլիսին ՀԽ-ն կառավարությունից ստացել է նամակ, որն ուղղված էր նաև պետական մի շարք մարմինների՝ քննարկելու Կոնցեսիոների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի զարգացման ծրագրի նոր տարբերակը:

Արժևորելով վերջին տարիներին «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացմանն ուղղված Կոնցեսիոների դրական արդյունքները, ինչպես նաև հին ուղևորային համալիրի պահպանման հարցում հանրության ու մասնագետների պահանջներին ընդառաջելու ձգտումը՝ ՀԽ-ն որոշում է.

- դրական գնահատել Կոնցեսիոների նոր առաջարկությունը՝ պահպանելու օդանավակայանի հին մասնաշենքի կենտրոնական աշտարակը՝ միաժամանակ վերահաստատելով, որ կառույցի ամբողջական տեսքի պահպանումը, հատկապես մասնագետների հավաստմամբ, հնարավոր է մասնաշենքի նպատակային օգտագործման և ճարտարապետական արժևորման տեսանկյունից,

- դիմել ՀՀ կառավարությանը՝ առաջարկելու Կոնցեսիոներին հին մասնաշենքի պահպանման և օգտագործման խնդրի լուծմանը ներգրավել նաև կառույցի հեղինակներին և Հայաստանի անվանի ճարտարապետներին:

Կոնցեսիոների առաջարկած՝ «Զվարթնոց» օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման ծրագրի շրջանակում հին ուղևորային համալիրի քանդման հետ կապված հարցը բացասաբար ընդունվեց թե՛ Հայաստանի հանրության և թե՛ ճարտարապետների կողմից: Դրա արդյունքում 2013-ին Քաղավիացիայի գլխավոր վարչությունը դիմել էր Հանրային խորհուրդ՝ կազմակերպելու հանրային մասնագիտական քննարկումներ խնդրի առնչությամբ:

Հանրային խորհուրդն իր ենթահանձնաժողովներում քննարկել է հարցը՝ ներգրավելով մասնագետների, Հայաստանի ճարտարապետների միության ներկայացուցիչների, այնուհետև ՀԽ լիագումար նիստում դեմ արտահայտվել քանդմանը՝ Կոնցեսիոներին առաջարկելով վերանայել իր ծրագիրը՝ հիմքում ունենալով հին ուղևորային համալիրի պահպանման խնդիրը, քանի որ այն մշակութային արժեք է և Երևանի խորհրդանիշներից մեկը:

Քննարկումների ժամանակ նշում էին նաև, որ Կառավարության լիազոր մարմինը, արձագանքելով Վիեննայում կայացած միջազգային կոնգրեսում հնչած բանաձևին, դեռևս 2013-ի միջազգային կառույցներին հասցեագրած իր գրությամբ երաշխավորել է «Զվարթնոց»-ի պահպանմանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---