Gallup. Հարցվածների 46%-ը կարծում է՝ սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ են

Gallup. Հարցվածների 46%-ը կարծում է՝ սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ են

PanARMENIAN.Net - Gallup International Association միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակը մայիսին 1105 քաղաքացու շրջանում հարցում է անցկացրել ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների մասին: Արդյունքների համաձայն, հայաստանցիների 46%-ն անհրաժեշտ է համարում ՀՀ Սահմանադրությունում փոփոխությունները: Հարցվածների 38%-ը դրանք համարում է ոչ անհրաժեշտ, 16%-ն էլ չի կողմնորոշվել: Այդ մասին հուլիսի 24-ին լրագրողներին հայտնել է գրասենյակի ղեկավար նախագահ Արամ Նավասարդյանը:

«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետների հետ քննարկումների արդյունքում ՀՀ-ում Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 10-ի, 13-ի, 14-ի և 15-ի հերթական նիստերի ընթացքում լրամշակել է ՀՀ սահմանադրության 1-7-րդ գլուխը: Սահմանադրության նշված գլուխների 52-էջանոց նախագծի նախնական տարբերակը հրապարակվել է հանրային քննարկումների համար՝ տեղադրվելով ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում: Սահմանադրության 1-7-րդ գլուխը վերաբերվում է սահմանադրական կարգի հիմունքներին, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, հանրապետության նախագահին, ազգային ժողովին, կառավարությանը, դատական իշխանությանը և տեղական ինքնակառավարմանը:

Հարցին, թե տեղյակ են արդյոք՝ ներկայիս Սահմանադրությամբ Հայաստանում կառավարման ի՞նչ ձև է գործում, հարցվածների 27%-ը պատասխանել է «ոչ», 73%-ն ասել է, որ տեղյակ է, ընդ որում, հարցին, թե ինչպիսի կառավարման ձև է գործում, տեղյակ քաղաքացիների 40%-ը պատասխանել է՝ կիսանախագահական, 11%–ը պատասխանել է՝ խորհրդարանական, իսկ 49%-ը՝ նախագահական, գրում է Tert.am-ը:

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում նախագահականից խորհրդարանական կառավարման:

Հարցին, թե տեղյակ են սահմանական բարեփոխումների նախաձեռնությանը, հարցման մասնակիցների 45%-ը պատասխանել է «այո», 51%-ը՝ «ոչ», 5%-ը դժվարացել է պատասխանել: Հարցին, թե կցանկանան մասնակցել բարեփոխումների քննարկումներին՝ 27% դրական պատասխան է տվել է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---