ՀՀ-ում 19 մանկապարտեզի և խոհանոցի գործունեություն է կասեցվել

ՀՀ-ում 19 մանկապարտեզի և խոհանոցի գործունեություն է կասեցվել

PanARMENIAN.Net - Ստուգումների եռամսյակային ծրագրի շրջանակում՝ գյուղնախարարության պետի որոշմամբ, կասեցվել է Տավուշի մարզի 3՝ Խաշթառակի, Պտղավանի և Նավուրի մանկապարտեզներում սննդի կազմակերպման գործունեությունը, Արմավիրի Մուսալեռ, Դալարիկ և Մյասնիկյան համայնքների, ինչպես նաև Կոտայքի Նոր Գեղի, Գառնիի, Գողթի և Կամարիսի «Կակաչ» մանկապարտեզների խոհանոցների գործունեությունը: Նշված մանկապարտեզներում ստուգումների արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ պայմաններին ներկայացվող պահանջների մի շարք խախտումներ, բացի այդ՝ մանկապարտեզներն ապահովված չեն եղել անխափան ջրամատակարարմամբ կամ հոսող ջրով:

Մանկապարտեզների տնօրեններին հանձնարարվել է սահմանված ժամկետներում վերացնել արձանագրված բոլոր խախտումները:

Բացի այդ, ժամանակավորապես կասեցվել է Արմավիրի թիվ 9, 6, 1 և 11 նախակրթական հաստատության աշխատանքը և վերաբացվել միայն արձանագրված խախտումների վերացումից հետո: Շիրակի մարզում կասեցվել է Նոր կյանք և Սպանդարյան համայնքների մանկապարտեզների, ինչպես նաև «Արևիկ» մանկապարտեզի գործունեությունը: Ժամանակավոր չեն գործում նաև Տավուշի մարզի Ազատամուտ և Վայոց Ձորի մարզի Արփի համայնքների մանկապարտեզները:

ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2015-ի ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված է 250 հանրակրթական և նախադպրոցական հաստատություն: Ստուգումները հանրապետության մանկապարտեզներում շարունակվում են:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---