ՀՀ-ում մեկնարկել է այլընտրանքային էներգետիկայի զարգացման $58 մլն արժողությամբ ծրագիրը

ՀՀ-ում մեկնարկել է այլընտրանքային էներգետիկայի զարգացման $58 մլն արժողությամբ ծրագիրը

PanARMENIAN.Net - Հայաստանում մեկնարկել է այլընտրանքային էներգետիկայի զարգացմանն ուղղված $58 միլիոն արժողությամբ ծրագիրը:

Ինչպես գրում է ԱՌԿԱ-ն, Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանի խոսքով, այժմ ընթացքի մեջ են նախապատրաստական աշխատանքները:

«Միջոցառումների հիմնական փուլը ծրագրի շրջանակում մեկնարկելու է 2017-ին: Ավարտին մենք կունենանք արեգակնային էներգիայով աշխատող կայաններ 40-50 մՎտ հզորությամբ, որոնք շահագործման կհանձնվեն 2020-ին»,- ասել է Բաբայանը:

Միևնույն ժամանակ, ծրագրի շրջանակում կֆինանսավորվի երկրաջերմային էներգետիկայի նախագիծը Սյունիքի մարզում:

Հայաստանն ունի արևային, հողմային, երկրաջերմային էներգետիկայի զարգացման, ինչպես նաև կենսագազ ստանալու ներուժ:

Ըստ հաշվարկների, արևային էներգիայի ամենամյա հոսքը Հայաստանում քմ համար կազմում 1700 Կվտ/ժ, իսկ որոշ հատվածներում` 1800 Կվտ/ժ, այն դեպքում երբ միջին եվրոպական ցուցանիշը 1000 Կվտ/ժ է: Ըստ գործող նախագծերից մեկի, նախատեսվում է արեգակնային էներգիայի կայանի կառուցում 30 մՎտ հզորությամբ` պարզելու համար օպտիմալ սակագները արևային էլեկտրաէներգիայի օգտագործման դեպքում և զարգացման ուղիները Հայաստանում:

Ամենանշանակալի նախագիծն այդ ոլորտում Հարավային Կովկասում միակ «Լոռի-1» հողմակայանն է Բազումի լեռնաշղթայում, որի հզորությունը 2,64 մՎՏ է:

Այսօրվա դրությամբ էներգիայի այլընտրանքային աղբյուրներն ապահովում են ստացվող էլեկտրաէներգիայի միայն 20 տոկոսը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---