ՌԴ գլխավոր հետախուզական վարչության պետն Օհանյանի հետ քննարկել է իրավիճակը սահմանին

ՌԴ գլխավոր հետախուզական վարչության պետն Օհանյանի հետ քննարկել է իրավիճակը սահմանին

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 25-ին ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, Գլխավոր հետախուզական վարչության պետ, գեներալ-գնդապետ Իգոր Սերգունի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային նշանակության ռազմաքաղաքական հարցեր, անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ինչպես նաև քննարկվել են ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում երկու երկրների անվտանգության ապահովման շրջանակում երկկողմ գործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

ՌԴ պատվիրակության աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում են նաև ՀՀ ՊՆ, ԶՈւ ԳՇ ռազմական հետախուզության ղեկավարության հետ հանդիպումներ:

Իրադրությունն առաջնագծում վերջին օրերին շարունակում է լարված մնալ:

Հուլիսի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 140 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:

Հուլիսի 23-ին ևս հակառակորդի խախտվել է հրադադարը՝ մոտ 160 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 82 մմ ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց:

Հուլիսի 22-ին և լույս 23-ի գիշերը հակառակորդն Արցախի ուղղությամբ կրաիկել է մոտ 130 անգամ՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետեր ու նռնականետեր:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---