ՀՀ ռուսական ռազմակայանում զորավարժությունների ժամանակ գործարկվել է ԳԼՈՆԱՍՍ համակարգը

ՀՀ ռուսական ռազմակայանում զորավարժությունների ժամանակ գործարկվել է ԳԼՈՆԱՍՍ համակարգը

PanARMENIAN.Net - ԳԼՈՆԱՍՍ արբանյակային նավիգացիոն համակարգը գործարկվել է Հայասստանում տեղակայված ռուսական ռազմակայանի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումների պարապմունքների ժամանակ, հայտնում է ՌԴ Հարավայն զինշրջանի մամուլի ծառայությունը:

«Տագնապով վերկացից հետո ստորաբաժանումը 50 և 100-կիլոմետրանոց քայլանցում է կատարել դեպի բարձր լեռնային «Կամհուդ» և Ալագյազ ուսումնամարզական համալիրներ: Շարասյուների երթուղու ապահովման համար կիրառվել է ԳԼՈՆԱՍՍ համակարգը, արբանյակային կապի միջոցներ, «Նավոդչիկ-2» անօդաչու սարքերի համալիրներ, ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ վարժանքներին մասնակցել է ավելի քան 250 զինծառայող, մոտ 500 միավոր հատուկ ռազմական տեխնիկա:

ԳԼՈՆԱՍՍ արբանյակային նավիգացիոն համակարգը աշխարհում լայն տարածում ստացած ամերիկյան GPS համակարգի ռուսաստանյան անալոգն է։ Նավիգացիոն համակարգերը լայնորեն օգտագործվում են ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական կարիքների համար, ուստի բնական է, որ Ռուսաստանն իր զինված ուժերի նավիգացիոն կարիքների բավարարումը չէր կարող իրականացնել GPS (Global Positioning System) համակարգի միջոցով։ Այստեղից ծագեց նավիգացիոն սեփական ենթակառուցվածքի ստեղծման անհրաժեշտություն, ինչն էլ իրագործվեց ԳԼՈՆԱՍՍ-ի շնորհիվ:

Ինչպես հայտնել է razm.info-ն, ներկայումս ուղեծրում առկա է ԳԼՈՆԱՍՍ համակարգի աշխատանքն ապահովող ընդհանուր առմամբ 29 արբանյակ, որոնցից 24-ն ապահովում են մշտական ծածկույթը երկրագնդի ողջ մակերեսում, 3-ը ծառայում են որպես ռեզերվ, իսկ մյուս 2-ը` որոնցից մեկը հենց մարտի 24-ին արձակված արբանյակն է, փորձնական շահագործման փուլում են։ Հարկ է նկատել, որ ամերիկյան GPS համակարգի աշխատանքն ապահովող արբանյակների ընդհանուր թիվը 65 է։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---