ԱԱ-2018-ում Հայաստանի հավաքականը E խմբում է. Մրցակիցները ևս հայտնի են

ԱԱ-2018-ում Հայաստանի հավաքականը E խմբում է. Մրցակիցները ևս հայտնի են

PanARMENIAN.Net - 2018-ին կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությամբ, որը տեղի էր ունեցել Սանկտ-Պետերբուրգում, Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է E խմբում, որտեղ մրցելու է Ռումինիայի, Դանիայի, Լեհաստանի, Մոնտենեգրոյի և Ղազախստանի թիմերի հետ:

Հուլիսի 26-ին հաստատվել է նաև E խմբի հանդիպումների ժամանակացույցը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Մրցակից մյուս խմբերն են.

A խումբ - Հոլանդիա, Ֆրանսիա, Շվեդիա, Բուլղարիա, Բելառուս, Լյուքսեմբուրգ B խումբ- Պորտուգալիա, Շվեյցարիա, Հունգարիա, Ֆարերներ, Լատվիա, Անդորրա C խումբ- Գերմանիա, Չեխիա, Հյուս. Իռլանդիա, Նորվեգիա, Ադրբեջան, Սան Մարինո D խումբ- Ուելս, Ավստրիա, Սերբիա, Իռլանդիա, Մոլդովա, Վրաստան F խումբ- Անգլիա, Սլովակիա, Շոտլանդիա, Սլովենիա, Լիտվա, Մալթա G խումբ- Իսպանիա, Իտալիա, Ալբանիա, Իսրայել, Մակեդոնիա, Լիխտենշտեյն H խումբ- Բելգիա, Բոսնիա և Հերցեգովինա, Հունաստան, Էստոնիա, Կիպրոս I խումբ- Խորվաթիա, Իսլանդիա, Ուկրաինա, Թուրքիա, Ֆինլանդիա:

Ռուսաստանի հավաքականը H խմբում հանդես կգա մրցակցությունից դուրս՝ կազմակերպիչ երկրի կարգավիճակով հավաքականը միանգամից կմրցի առաջնության եզրափակչում:

Առաջին խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի Դանիայի հետ՝ սեպտեմբերի 4-ին: Այնուհետև ՀՀ ընտրանին կհանդիպի Ռումինիային (հոկտեմբերի 8-ին), Լեհաստանին (հոկտեմբերի 11), Մոնտենեգրոյին (նոյեմբերի 11) և Ղազախստանին (մարտի 26, 2017): Ապա տեղի կունեն երկրորդ շրջանի խաղերը:

Ֆուտբոլի աշհարհի առաջնությունը կանցկավցի 2018-ին՝ Ռուսաստանում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---