Իրանը 2 նոր ԱԷԿ կկառուցի Չինաստանի մասնակցությամբ

Իրանը 2 նոր ԱԷԿ կկառուցի Չինաստանի մասնակցությամբ

PanARMENIAN.Net - Իրանը մտադիր է 2 ատոմակայան կառուցել երկրի հարավում, հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհին:

Իրանի Բուշեր հարավային գավառում էլեկտրակայանների կառուցման նախագիծը նախատեսված է 3-4 տարվա համար` նախագծի արժեքը մոտ 10 մլրդ դոլար է, կպահանջվի մոտ 15 հազար տեխնիկական մասնագետ, Սալեհիի խոսնք է փոխանցում ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Չինաստանն ու Իրանը համաձայնության են եկել Իրանի հարավի Մաքրան ափամերձ տարածքում 2 նոր ատոմակայան կառուցելու հարցում: «Մեր փորձագետները մի քանի անգամ մեկնել են Չինաստան, չինացի մասնագետները բազմիցս են մեզ այցելել: Վիեննայում մենք բանակցել ենք ամերիկացիների և չինացիների հետ և պայմանավորվել ենք Թեհրան-Վաշինգտոն-Պեկին եռակողմ հանդիպում անցկացնել Չինաստանում»,-հայտարարել է Սալեհին: Մոսկվան ու Թեհրանը կարող են համաձայնություն կնքել հարստացված ուրանը Իրանից Ռուսաստան տեղափոխելու և մինչև 2015-ի ավարտը Ֆորդոյի միջուկային օբյեկտը վերապրոֆիլավորելու մասին:

Ինչպես գրում է gazeta.ru-ն, ռուսական դիվանագիտական աղբյուրը հայտարարել է, որ անհրաժեշտ է սպասել, մինչև ուժի մեջ կմտնի Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայի համաձայնագիրը: «Հարստացված ուրանի տեղափոխման վերաբերյալ կոնկրետ համաձայնություն դեռ չկա, քանի որ համաձայնագիրն ուժի մեջ չի մտել: Առայժմ այդ ամենը պայմանավորվածությունների մակարդակում է»,-ասել է աղբյուրը` նշելով, որ այժմ ուրանի արտահանում Իրանից նախատեսվում է միայն Ռուսաստան:

Ըստ համաձայնագրի, Իրանը պարտավորվել է դուրս բերել երկրից ցածր հարստացված ուրանի ավելցուկը` կրճատելով նրա ծավալը 10 տ մինչև 300 կգ: Բացի այդ, Թեհրանը համաձայնվել է վերապրոֆիլավորել Ֆորդոյի ուրանի հարստացման օբյեկտը` վերածելով այն կայուն իզոտոպների արտադրության հետազոտական կենտրոնի: «Այդ շփումները պատրաստվում են, «Ռոսատոմի» ներկայացուցիչները լինում են Իրանում, ես այդպիսի 2 հանդիպման մասին գիտեմ, և համապատասխան համաձայնագիրը, հավանաբար, կարող է ստորագրվել մինչև տարեվերջ»,-ասել է նա:

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության հասան Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում: «Եվրամիությունը կկասեցնի բոլոր այն դրույթները, որոնք սահմանափակումներ են ենթադրում Իրանի դեմ, ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Իրանն իր հերթին պարտավորվում է ձեռնամուխ լինել բոլոր պայմանավորվածությունների կատարմանը միջուկային հարցի վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում: Հանվում է նաև ԵՄ օդանավակայաններում Իրանի բեռնատար ինքնաթիռների վայրէջքի արգելքը: Թեհրանն ու «վեցյակը» պայմանավորվել են նաև հանել ԵՄ համար գործող «նավթի, գազի, բենզինի և նավթաքիմիայի» արտահանման բոլոր սահմանափակումները, ինչպես նաև «ածխաջրածինների արդյունահանման համար նախատեսված սարքավորումների» արտահանման մասին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---