Թուրքիայում ԻՊ ադրբեջանցի անդամն ապագա գրոհայիններին Իրաք և Սիրիա էր տեղափոխում

Թուրքիայում ԻՊ ադրբեջանցի անդամն ապագա գրոհայիններին Իրաք և Սիրիա էր տեղափոխում

PanARMENIAN.Net - Պարզվել է, որ ադրբեջանցի Աբդուլլա Աբդուլլաևը Թուրքիայի տարածքում «Իսլամական պետության» առանցքային դեմքերից մեկն է, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Ըստ տեղեկատվության, Աբդուլլաևը անցումային կետ էր ստեղծել Թուրքիայում Եվրոպայից և Միջին Ասիայից եկող գրոհայինների համար, որոնց հետագայում տեղափոխում էր Իրաք և Սիրիա:

Ադրբեջանցին տասնյակ բնակարաններ էր վարձակալել Թուրքիայում, որտեղ ժամանակավորապես ապրում էին ԻՊ ապագա մարտիկները:

Հատուկ գործողության ժամանակ իրավապահ մարմինները ձերբակալել են 36 մարդ, որոնք այսպես թե այնպես կապված էին Աբդուլլաևի հետ:

Թուրք ոստիկանների հատուկ գործողությունը ԻՊ գրոհայինների դեմ կոչվում էր «Աբդուլլաև», հայտնում է Haqqin.az-ը: Ինչպես գրում է Panorama.am-ը, ադրբեջանցի ահաբեկիչներն առաջին տարին չէ, որ զենքը ձեռքին կռվում են Սիրիայում, Աֆղանստանում և Պակիստանում տարբեր ահաբեկչական խմբավորումների կազմում: ԶԼՄ-ները հաճախ են գրում ադրբեջանցի ահաբեկիչներին ոչնչացնելու մասին:

Միջազգային ահաբեկչական կազմակերպությունների և Ադրբեջանի միջև կապերը սկիզբ են առել դեռևս 1990-ականներին: Այն ժամանակ ադրբեջանական բանակը, որը ձախողվեց ԼՂՀ դեմ պատերազմում, նահանջում էր` կորուստներ կրելով: Փորձելով փրկել դրությունը` Հեյդար Ալիևը Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ պատերազմելու համար վարձեց միջազգային ահաբեկիչների և տարբեր երկրներում գործող ահաբեկչական խմբավորումների. Աֆղանստանում Գուլբեդդին Հեքմաթիյարի, Թուրքիայի «Գորշ գալյերի» և այլ կազմակերպությունների, Չեչնիայում Բասաևի, Ռադուևի և այլոց խմբավորումների անդամներին:

Չնայած հազարավոր վարձկանների ու ահաբեկիչների առկայությանն ադրբեջանական բանակի կազմում` ադրբեջանական ագրեսիան ԼՂՀ դեմ ձախողվեց և Բաքուն ստիպված եղավ հրադադար կնքել ԼՂՀ և ՀՀ ներկայացուցիչների հետ: Սակայն միջազգային ահաբեկիչներն անհրաժեշտ կապեր ձեռք բերեցին Ադրբեջանում և օգտվել են դրանցից նաև հետագայում: Ադրբեջանցիներ էին անդամագրվում, հետո ուղարկվում Աֆղանստան կամ Հյուսիսային Կովկաս, որտեղ մասնակցում էին միջազգային կոալիցիայի և ռուսական կառույցների դեմ մարտերին: Վերջին տարիներին Ադրբեջանի քաղաքացիներն ակտիվորեն մասնակցում են ահաբեկչական և ծայրահեղական գործունեությանը Ռուսաստանում, Աֆղանստանում, Սիրիայում և Իրաքում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---