ՆԱՏՕ-ն զգուշացրել է Թուրքիային. Չխորացնել առճակատումը քրդերի հետ

ՆԱՏՕ-ն զգուշացրել է Թուրքիային. Չխորացնել առճակատումը քրդերի հետ

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նախազգուշացրել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին` հորդորելով չկասեցնել խաղաղ գործընթացը քրդերի հետ, ինչին խոչընդոտում են թուրքաիան օդուժի ավիահարվածները Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դիրքերին, հայտնում է DPA գործակալությունը:

Թուրքիան հուլիսի 24-ին ռազմական գործողություն է սկսել Սիրիայում ԻՊ գրոհայինների և Հյուսիսային Իրաքում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դեմ: «Հուլիսի 24-ին արդյունավետ ավիահարվածներ են հասցվել ՔԱԿ ահաբեկչական կազմակերպության դիրքերին Իրաքի հյուսիսում: Ոչնչացվել են գրոհայինների ճամբարներն և զենքի պահեստներ: Գրոհի են ենթարկվել նաև ԻՊ դիրքերը Սիրիայի հյուսիսում: Այդ միջոցների մասին, որոնք ձեռնարկվել են ազգային անվտանգության պաշտպանության նկատառումներով, իրազեկվել են միջազգային կազմակերպությունները, այդ թվում ՄԱԿ-ն ու ՆԱՏՕ-ն»,-ասվում է Թուրքիայի կառավարության հայտարարության մեջ:

«Բոլոր երկրներն ունեն ինքնապաշտպանության իրավունք: Թուրքիան իրավունք ունի պաշտպանվել ահաբեկիչների հարձակումներից, սակայն կարևոր է, որ միջոցները համաչափ լինեն և անհարկի չհանգեցնեն հակամարտության սրացմանը»,-ասել է Ստոլտենբերգը նորվեգական NRK ռադիոկայանին տված հարցազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ստոլտենբերգը նշել է, որ ոչ մի ահաբեկչական գործողություն չպետք է խոչընդոտի խաղաղ քաղաքական լուծում գտնելու ջանքերին:

Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում:

Հուլիսի 23-ին Անկարայում արտահերթ նիստ գումարվեց ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորությամբ: Նիստը գումարվել է Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկրում կտրուկ սրված իրավիճակի և Սիրիայի հետ սահմանին թուրքական բանակի և ԻՊ գրոհայինների բախումների պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հուլիսի 20-ին պայթյուն որոտաց Շանլիուրֆա նահանգի Սիրիայի հետ սահմանին գտվող Սուրուչ քաղաքի Ամարա մշակութային կենտրոնի մոտ գտնվող թեյարանում, որի պատասխանատվությունը դրվեց «Իսլամական պետության» վրա: 32 մարդ զոհվեց, 100-ից ավելին` վիրավորվեցին: Ըստ ոստիկանության տվյալների, ահաբեկչական գործողությունը 18-ամյա մահապարտ աղջիկ է իրականացրել, որը գործի է դրել պայթուցիկ սարքը: Այս շենքում է բնակվում մոտ 300 երիտասարդ, որոնք ներկայացնում են Սոցիալիստների երիտասարդական ընկերակցությունների դաշինքը: Պայթյունը որոտացել է այդ կազմակերպության անդամների ելույթի ժամանակ, որոնք մտադիր էին հայտարարել մամուլին, որ մեկնելու են վերականգնելու սիրիական Կոբանի քաղաքը, որը մի քանի ամիս մնաց «Իսլամական պետության» գրոհայինների հսկողության տակ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---