Fitch Ratings. Հայաստանի B+ վարկանիշն անփոփոխ է՝ կայուն կանխատեսմամբ

Fitch Ratings. Հայաստանի B+ վարկանիշն անփոփոխ է՝ կայուն կանխատեսմամբ

PanARMENIAN.Net - Fitch Ratings վարկանիշային միջազգային կազմակերպությունը հաստատել է Հայաստանի՝ արտարժույթով և տեղական արժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի վարկանիշը B+ մակարդակում՝ կայուն կանխատեսմամբ:

Fitch-ը նաև հաստատել է արտարժույթով և ազգային արժույթով Հայաստանի չապահովված պարտատոմսերի վարկանիշը B+ մակարդակում, հայտնում է StockMarketWire-ը:

Երկրի համար առաստաղ է սահմանվել BB- մակարդակը, իսկ կարճաժամկետ արտարժութային IDR (Issuer Credit Rating) վարկանիշը սահմանվել է B մակարդակում:

Fitch Ratings-ը միջազգային կորպորացիա է, որը հիմնականում հայտնի է որպես վարկանիշային գործակալություն, որը անկախ ու հեռանկարայան գնահատական է տրամադրում համաշխարհային վարկային շուկաներին վարկունակության, վերլուծական հետազոտությունների և այլ տվյալների վերաբերյալ:

Հունվարի 16-ին մեկ այլ միջազգային վարկանիշային գործակալություն՝ Moody's Investors Service, Հայաստանի վարկանիշային շեմը Ba2-ից նվազեցրել է մինչև Ba3, ինչպես նաև «կայուն» կանխատեսումը փոխարինել «բացասականով»:

Որպես վարկանիշների նվազման կարևոր գործոններ նշված են Հայաստանի արտաքին խոցելիության աճը ՌԴ-ից դրամական փոխանցումների կրճատման պատճառով, ուղղակի արտասահմանյան ներդրումների անորոշ հեռանկարները, փոխանակման փոխարժեքի տատանողականության նկատմամբ բարձր զգայունությունը և արժութային պահուստների վրա ակնկալվող ճնշումները։

Moody's Investors Service-ը միջազգային վարկանիշային գործակալություն է, որը զբաղվում է վարկային վարկանիշերի հաշվարկով, հետազոտություններով ու ռիսկերի վերլուծությամբ: Գործակալությունում աշխատում է մոտ 4500 փորձագետ աշխարհի 26 երկրից:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---