Android-սմարթֆոնների մոտ 95%-ը խոցելի է հաքերների համար

Android-սմարթֆոնների մոտ 95%-ը խոցելի է հաքերների համար

PanARMENIAN.Net - Մուլտիմեդիային Stagefright «շարժիչը», որը լայնորեն կիրառվում է Android օպերացիոն համակարգի հիման վրա աշխատող սարքերում, կրիտիկական խոցելիություն ունի: Zimperium թիմի տեղեկատվական անվտանգության մասնագետները հայտնում են, որ դրանք կարող են պոտենցիալ սպառնալիք դառնալ Android-ով աշխատող սմարթֆոնների մեծ մասի համար:

Մասնագետները 7 խոցելիություն են հայտնաբերել, որոնք թույլ են տալիս հեռահար կարգով կոտրել Android-սարքերի մինչև 95 տոկոսը: Դրա համար չարագործին բավարար կլինի իմանալ զոհի հեռախոսահամարը և մուլտիմեդիային (MMS) հաղորդագրություն ուղարկել: Ընդ որում, հաջողության համար չի պահանջվում, որ օգտատերը կարդա հաղորդագրությունը և գործարկի կցված ֆայլը` բավարար կլինի, որ սմարթֆոնն ընդունի MMS-ը:

Zimperium մասնագետների գնահատմամբ, որոշ հին սմարթֆոններում հաքերները կարող են ամբողջական մուտք ապահովել խմբագրական իրավունքներով: Այլ դեպքերում խոցելիությունը կարող է հասանելի դարձնել բարձրախոսն ու տեսախցիկը` թույլ տալով հետևել զոհին:

Թիմն անհրաժեշտ պատչեր է ուղարկել Google` սխալները շտկելու համար: Դրանք ուղարկվել են 2015-ի ապրիլին և մայիսի սկզբին: Google-ում պատչերը ակտուալ վարկածում Android-ին են տեղադրել և տարածել են սարքի արտադրությամբ զբաղվող ընկերություններին: Սակայն քանի որ արտադրողները դանդաղ են թարմացումներ թողարկում, սմարթֆոնների մինչև 95 տոկոսը խոցելի է մնում հարձակումների համար: Սակայն անհրաժեշ ափդեյթներն արդեն տեղադրվել են Silent Circle ընկերության Google Nexus 6-ում և Blackphone սմարթֆոնում: Հարձակումների ենթակա չեն նաև սարքերը, որոնք օգտվում են Android-ի հին (մինչև 2.2) տարբերակներից:

Բացի այդ, խոցելի է նաև Mozilla Firefox բրաուղերը (Android-ի, Windows-ի և Mac տարբերակների համար) և Firefox OS օպերացիոն համակարգը, քանի որ օգտագործված է Stagefright տարբերակը: Պատչը ավելացրել են մայիսյան թարմացումներին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---