Սթիվեն Հոքինգն ու ՏՏ հսկաները պահանջում են կասեցնել սպառազինումը արհեստական ինտելեկտի հիման վրա

Սթիվեն Հոքինգն ու ՏՏ հսկաները պահանջում են կասեցնել սպառազինումը արհեստական ինտելեկտի հիման վրա

PanARMENIAN.Net - Արհեստական ինտելեկտի մշակումն առաջ է գնում հսկայական քայլերով: Նեյրոնային ցանցերի ստեղծումն ու ուսուցումը թույլ են տալիս իրականացնել «մտածող մեքենայի» ծրագրային մարմնացումը, որն ունակ է ոչ միայն տարբերակելու, այլ նաև ինքնուրույն որոշում կայացնելու: Զինվորականներն արդեն իսկ գնահատում են արհեստական ինետելեկտի ներդրման հսկայական հեռանկարները սպառազինության ոլորտում, սակայն գիտնականներն ու իրենք ծրագրավորողներն այդքան լավատեսորեն չեն տրամադրված:

Լեգենդար ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը, SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը, Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը և խոշոր տեխնոլոգիական ընկերությունների մի շարք այլ ղեկավարներ բաց նամակ են ստորագրել` պահանջելով դադարեցնել «արհեստական ինտելեկտի հիման վրա սպառազինությունների մրցավազքը»: Նամակը հրապարակվել է Future of Life ինստիտուտի կայքում, այն ստորագրել է արդեն մի քանի հարյուր գիտնական և ՏՏ ոլորտի մասնագետ աշխարհի տարբեր երկրներից: Նամակի հեղինակները պահանջում են ՄԱԿ-ից ամբողջովին արգելել ինքնավար ինտելեկտուալ զենքն` անվանելով այն «ապագայի «Կալաշնիկով»:

«Արհեստական ինտելեկտի զարգացման տեխնոլոգիան հասել է մի կետի, երբ մարտական համակարգերի ձևավորումը հնարավոր է եթե ոչ իրավաբանորեն, ապա գործնականում»,-գրել են նամակի հեղինակները` օրինակ բերելով արդեն գոյություն ունեցող զինված կվադրոկոպտեր-դրոնները: Արհեստական ինտելեկտի կիրառումը մարտում կկրճատի մարդկային կորուստները, սակայն «կնվազեցնի պատերազմի մեջ ներքաշվելու շեմը»:

Նամակի հեղինակները նշում են, որ արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներն, ի տարբերություն միջուկային զենքի, առավել մատչելի են զանգվածային արտադրության համար: «Ժամանակի հարց է, թե երբ դրանք կհայտնվեն սև շուկայում` ընկնելով ահաբեկիչների ու զենքի բարոնների ձեռքը»,-ասվում է նամակում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---