Samsung-ը Galaxy Note-ի նոր տարբերակը կներկայացնի օգոստոսի կեսին

Samsung-ը Galaxy Note-ի նոր տարբերակը կներկայացնի օգոստոսի կեսին

PanARMENIAN.Net - Հարավկորեական Samsung ընկերությունը կներկայացնի նոր սերնդի Galaxy Note 13 ֆաբլետը 2015-ի օգոստոսի 13-ին: Սարքի շնորհանդեսը տեղի կունենա Նյու Յորքում` Լինքոլն կենտրոնում Unpacked-2015 միջոցառման շրջանակում:

Samsung-ը Galaxy Note-ի նորագույն մոդելներն ավանդաբար ցուցադրում էր սեպտեմբերին: Սակայն այս տարի շնորհանդեսը տեղափոխել են օգոստոսին: Ինչպես ենթադրում են մասնագետները, տեղափոխությունը կապված է Apple-ի հետ մրցակցային պայքարում առաջին քայլի առավելությունը ստանալու ցանկության հետ, քանի որ ամերիկյան կորպորացիան վերջապես հետաքրքրվեց ֆաբլետների ոլորտով, երբ անցյալ տարի գործարկեց iPhone 6-ն ու iPhone 6+-ը:

Նորագույն Galaxy Note մոդելից հետո Samsung-ը կարող է ներկայացնել կողային եզրերի կորությամբ Galaxy S6 Edge+ նորույթը: Նման քայլը կարող է նշանակել, որ կորեական ընկերությունն ամբողջ ուժով փորձում է գերիշխել սմարթֆոնների մեծ սեգմենտում, որտեղ Apple-ը հաջողակ դարձավ արդեն առաջին 2 մոդելներից հետո: Ըստ TechCrunch պորտալի, Unpacked-2015 միջոցառումն օգոստոսի 13-ին ուղիղ կհեռարձակվի Samsung Mobile Youtube-ալիքում:

Samsung Group-ը հարավկորեական ընկերություն է, որը հիմնվել է 1938 թվականին: Համաշխարհային շուկայում հայտնի է որպես բարձր տեխնոլոգիական բաղադրիչների, հեռահաղորդակցային սարքավորումների, կենցաղային տեխնիկայի, աուդիո- և տեսասարքերի արտադրող: Գլխավոր գրասենյակը գտնվում է Սեուլում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---