Քուրդ զինյալները Մուշում 2 կամուրջ են պայթեցրել

Քուրդ զինյալները Մուշում 2 կամուրջ են պայթեցրել

PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավարևելյան Մուշ գավառում Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ ՔԱԿ-ի զինյալները երկու կամուրջ են պայթեցրել։ Միջադեպը տեղի է ունեցել Մուշ-Քուլփ ցամաքային ճանապարհին՝ պայթուցիկների գործարկման հետևանքով։

Թուրք ժանդարմները վարորդներին հրահանգել են փոխել ճանապարհը, քանի որ այդ հատվածում այն անանցանելի է դարձել։ Պայթյունից հետո ՔԱԿ անդամները հեռացել են տարածքից, իսկ ժանդարմների խմբերը գործողություններ սկսել, «Միլլիյեթ»-ին հողումով գրում է Tert.am-ը:

Ավելի վաղ, Մուշում ՔԱԿ գրոհայինները կրակ են բացել ժանդարմերիայի կայազորի հրամանատարի ավտոմեքենայի վրա: Նրա հետ մեքենայում իր կինն ու երեխան էին: Նրանք չեն տուժել, իսկ ոստիկանության սպան ստացած վերքերից մահացել է հիվանդանոցում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Մեկ այլ միջադեպ է տեղի ունեցել Հաքքարի շրջանում։ Այստեղ բանկի բաժանմունքի մոտ զինված հարձակման հետևանքով զինվորական է վիրավորվել։ Զինված անձը կրակ է բացել 27-ամյա սերժանտի ուղղությամբ, ինչի հետևանքով նա վիրավորվել է ու տեղափոխվել հիվանդանոց։

Իրավիճակը Թուրքիայում շարունակում է լարված մնալ: Այն սրվել է հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որի ժամանակ 32 մարդ զոհվեց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում:

Թուրքիան հուլիսի 24-ին ռազմական գործողություն է սկսել Սիրիայում ԻՊ գրոհայինների և Հյուսիսային Իրաքում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դեմ: «Հուլիսի 24-ին արդյունավետ ավիահարվածներ են հասցվել ՔԱԿ ահաբեկչական կազմակերպության դիրքերին Իրաքի հյուսիսում: Ոչնչացվել են գրոհայինների ճամբարներն և զենքի պահեստներ: Գրոհի են ենթարկվել նաև ԻՊ դիրքերը Սիրիայի հյուսիսում»:

Իրան-Թուրքիա գազամուղում հուլիսի 28-ին պայթյուն է որոտացել, որը Թուրքիայի իշխանությունները սաբոտաժ են համարում: Թուրք ժանդարմները ոչնչացրել են ՔԱԿ 3 գրոհայինի, որոնք հարձակվել էին ոստիկանության բաժանմունքի վրա Էրզրումում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---