Հայերեն ողջույնը տիեզերքին. «Վոյաջերի» ոսկե սկավառակի հնչյուններն ու ողջույնները

Հայերեն ողջույնը տիեզերքին. «Վոյաջերի» ոսկե սկավառակի հնչյուններն ու ողջույնները

PanARMENIAN.Net - Ամերիկյան աէրոտիեզերական NASA ընկերությունը SoundCloud էջում տեղադրել է բոլոր այն ձայների և ողջույնների ձայնագրությունը, որոնք ձայնագրված են 1977 թ. Եկրից թռիչք կատարած «Վոյաջեր-1» և «Վոյաջեր-2» տիեզերական սարքերի ոսկե սկավառակների վրա:

Սկավառակների վրա 55 լեզվով ողջույններ են ձայնագրված այլմոլորակային քաղաքակրությունների համար:

Հայերեն լեզվով ողջույնն ընդգրկված է հին լեզուների շարքում` աքքադերենի, եբրայերենի, լատիներենի, խեթերենի և շումերների լեզվի հետ: Ներառված են նաև Երկիր մոլորակի տարբեր ձայներ: Դրանք բաժանվում են բնական ձայների (օրինակ, օվկիանոսի աղմուկը), ֆաունայի ներկայցուցիչների ձայների (շան ոռնոց, շիմպանզեի ճիչ) և մարդու գործունեությանը (ընթացող գնացք, հրթիռի գործարկում):

Բացի այդ սկավառակների վրա կա տարբեր մշակույթների 27 երաժշտական ստեղծագործություն, արևային սպեկտրի, Երկրի, երկրային բնապատկերների և մարդու անատոմիայի սխեմայի լուսանկարները, ինչպես նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Կուրտ Վալդհայմի և ԱՄՆ նախագահ Ջ. Քարթերի ողջույնի խոսքը: Այս ձայնագրությունները փլեյլիսթում չեն ընդգրկվել:

Սկավառակները կցված են «Վոյաջեր-1» և «Վոյաջեր-2» տիեզերական սարքերին, որոնք 1977 թ. գործարկվեցին Երկիր մոլորակից: 2014-ի հունիսի դրությամբ, «Վոյջեր-1»-ը հեռացել է Արեգակից 19,1 մլրդ կմ, «Վոյաջեր-2»-ը` 15,6 մլրդ կմ: Սկավառակներով սարքերը լքել են Արեգակնային համաստեղությունն և ամեն տարի հեռանում են Արևից 3,6 և 3,3 ա.մ. համապատասխանաբար:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---