Motorola-ն միանգամից 3 նոր սմարթֆոն է ներկայացրել

Motorola-ն միանգամից 3 նոր սմարթֆոն է ներկայացրել

PanARMENIAN.Net - Ամերիկյան Motorola ընկերությունը միանգամից 3 նոր սմարթֆոն է ներկայացրել: Ինչպես կարծում են մասնագետները, ներկայացված սարքերից յուրաքանչյուրը կարող է լավագույնը լինել իր դասում, ինչը ընկերությանը կդարձնի շուկայի հսկաների` Apple-ի և Samsung-ի լուրջ մրցակիցը: Բոլոր սմարթֆոններն առաջնային որակներ ունեն, սակայն զգալիորեն ավելի էժան են հայտնի առաջատարներից:

Առաջինը ներկայացվեց Moto X Style սմարթֆոնը: Այն ունի 5,7-դյույմանոց Quad HD-դիսփլեյ, իսկ դիմացի պանելի վրա տեղադրված են ստերեոդինամիկներ: Հետևի պանելն ունի սիլիկոնային ծածկույթ: Ընկերության ներկայացուցիչները հայտարարեցին, որ սա ամենաարագ լիցքավորվող հեռախոսն է աշխարհում` TurboPower տեխնոլոգիայի շնորհիվ: Այն լիցքավորվում է 50% ավելի արագ, քան Samsung Galaxy S6-ը: Ընդամենը 15 րոպեում հեռախոսն այնքան լիցքավորվեց, որ էներգիան բավարարեց 10 ժամ և ավելի: Moto X Style-ը 200-300 դոլարով էժան կլինի Apple-ի և Samsung-ի լավագույն հեռախոսներից:

Երկրորդ սմարթֆոնը` Moto X Play-ն է: Նրա մարտկոցի ծավալը 3630 մԱժ է` 42%-ով ավելի: Գինը 300-400 դոլարով պակաս է, քան մրցակիցների մոտ: Հեռախոսն ունի 221-մեգապիկսելանոց հիմք ու 5-մեգապիկսելանոց դիմային տեսախցիկ: Սմարթֆոնն ունի 5,5-դյույմանոց դիսփլեյ 1080p թողունակությամբ: Այսպիսով, այս մոդելն ավելի կոմպակտ է, քան Style-ը: Moto Assist գործառույթը թույլ է տալիս ավտոմատ կերպով կարգաբերել հեռախոսն ըստ շրջակա հանգամանքների ու ընթացիկ ակտիվության: Moto X Play-ը հիմնված է Snapdragon 615 պրոցեսորի վրա:

Երրորդ սմարթֆոնը` նոր Moto G-ն է, որի գինը կազմում է առաջատար սմարթֆոնի սովորական գնի միայն մեկ երրորդը` 400-500 դոլարով էժան է, քան առաջնային դիվայսները: Սմարթֆոնն ունի 13-մեգապիկսելանոց հիմք ու 5-մեգապիկսելանոց դիմային տեսախցիկ, ունի ոսպնյակների նոր համակարգ և ինֆրակարմիր ֆիլտր: Սմարթֆոնը ջրամեկուսիչ է (IPX7) և կարող է մինչև 30 րոպե մնալ ջրի տակ 1 մ խորության վրա: Սարքը կունենա սև և սպիտակ տարբերակ: Moto G-ն վաճառքում է հուլիսի 28-ից և մատչելի կլինի աշխարհի 60 երկրում: 8-գիգաբայթանոց կուտակիչով մոդելի գինը 179,99 դոլար է (մոտ 86 հազար դրամ):

Moto X Style-ը վաճառքի կհանվի արդեն 2015-ի սեպտեմբերին, Moto X Play-ը` օգոստոսին (55 երկրում):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---