Ֆրանսիայի ԱԳ նախարարը վերջին 12 տարում առաջին անգամ ժամանել է Թեհրան

Ֆրանսիայի ԱԳ նախարարը վերջին 12 տարում առաջին անգամ ժամանել է Թեհրան

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը հուլիսի 29-ին մեկօրյա այցով ժամանել է Իրանի մայրաքաղաք Թեհրան, հայտնում է IRNA գործակալությունը: Ըստ գործակալության տվյալների, Ֆաբիուսը հանդիպումներ կունենա Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի, արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարար Ռեզա Նեմաթզադեի, ինչպես նաև Իրանի փոխնախագահ, շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպության ղեկավար Մասումե Էբթեքարի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ժամանելով Թեհրան` Ֆաբիուսը հայտարարել է, որ սեպտեմբերին Իրան կայցելի Ֆրանսիայի տնտեսական պատվիրակությունը, ինչպես նաև մի քանի ընկերությունների ներկայացուցիչներ:

Արդեն տեղի է ունեցել Ֆաբիուսի հանդիպումը Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հետ, որի ավարտին Ֆաբիուսը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին այցելել Ֆրանսիա նոյեմբերին:

«Ես նամակ ունեմ իր երկրի նախագահ Օլանդից, որտեղ նա հրավիրում է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին նոյեմբերին այցելել Ֆրանսիա»,-ասել է Ֆաբիուսը:

Այս այցը ֆրանսիական դիվանագիտության ղեկավարի առաջինն այցն է վերջին 12 տարում:

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության հասան Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում: «Եվրամիությունը կկասեցնի բոլոր այն դրույթները, որոնք սահմանափակումներ են ենթադրում Իրանի դեմ, ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Իրանն իր հերթին պարտավորվում է ձեռնամուխ լինել բոլոր պայմանավորվածությունների կատարմանը միջուկային հարցի վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում: Հանվում է նաև ԵՄ օդանավակայաններում Իրանի բեռնատար ինքնաթիռների վայրէջքի արգելքը: Թեհրանն ու «վեցյակը» պայմանավորվել են նաև հանել ԵՄ համար գործող «նավթի, գազի, բենզինի և նավթաքիմիայի» արտահանման բոլոր սահմանափակումները, ինչպես նաև «ածխաջրածինների արդյունահանման համար նախատեսված սարքավորումների» արտահանման մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---