Բաքուն Ստերլիգովի միջազգային հետախուզում է հայտարարել Ինտերպոլի գծով

Բաքուն Ստերլիգովի միջազգային հետախուզում է հայտարարել Ինտերպոլի գծով

PanARMENIAN.Net - Ադրբեջանը ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովի միջազգային հետախուզում է հայտարարել Ինտերպոլի գծով` Լեռնային Ղարաբաղում գործունեության համար: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը: Դիվանագիտական ներկայացուցչությունն իր հերթին հղում է արել Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրությանը:

Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ ռուսաստանցի գործարար, հայտնի ֆերմեր, «Ալիսա» ապրանքային բորսայի հիմնադիր Գերման Ստերլիգովն ընտնիքի հետ փակել է իր հայտնի տունը Սլոբոդայում և բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղում:

Ինչպես ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ, «Գերման Ստերլիգովի ընկերությունների խմբի» Տնօրենների խորհրդի ղեկավար Գերման Ստերլիգովն ու մյուս անձիքն «ապօրինի հատել են Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը և ժամանել գրավյալ տարածքներ`պետության դեմ ուղղված բացահայտ կոչեր հնչեցնելով»:

«Մեղադրանք ներկայացնելու բավարար ապացույցների առկայության հիման վրա 2015 թ. հուլիսի 28-ին Ստերլիգովը ներգրավվեց որպես մեղադրյալ: Որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը և նրա միջազգային հետախուզում է հայտարարվել»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը գործ է հարուցել Ստերլիգովի դեմ երկու քրեական հոդվածներով: Նրան մեղադրում են պետության դեմ ուղղված բացահայտ կոչերի ու պետական սահմանն ապօրինի հատելու մեջ: Ըստ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան, Ադրբեջանի ՆԳՆ «Ինտերպոլի» ազգային կենտրոնական բյուրոն անցկացնում է անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` Ստերլիգովին ձերբակալելու համար»:

Մի քանի օր առաջ Ստերլիգովը Ղարաբաղից մեկնել էր Մոսկվա` «զրպարտիչներին լռեցնելու համար»:

«Ադրբեջանական և ռուսական մամուլի մի մասը մի ամբողջ շաբաթ զրպարտիչ նյութեր էին տարածում իմ մասին` թե ես «փախել եմ Լեռնային Ղարաբաղ» թաքնվելով ՌԴ ոստիկանությունից: Նվաստանալու և ապացուցելու փոխարեն, որ դա սուտ է, ես որոշեցի բացահայտել զրպարտությունն ամենապարզ ձևով` մի քանի օրով վերադառնալով Ռուսաստան, որպեսզի բոլոր զրպարտիչներին լռեցնեմ»,-գրել է Ստերլիգով «ՎԿոնտակտե» սոցցանցի իր էջում: Նա նաև նշել է, որ 3 օրում Մոսկվայում իր անձի հանդեպ ՌԴ իրավապահ մարմինները ոչ մի հետաքրքրություն չեն ցուցաբերել: «Թեման համարում եմ փակված և վերադառնում են Լեռնային Ղարաբաղ կնոջս և երեխաներիս մոտ»,-ասել է ռուսաստանցի ձեռնարկատերը:

«ՄԱԿ բոլոր կոնվենցիաները, եվրոպականները ասում են, որ մարդն ունի ազատ տեղաշարժվելու իրավունք: Ստերլիգովը ոչինչ չի խախտել. նա գաղտնի չի հատել սահմանը անտառներով, չի խախտել միգրացիոն օրենսդրությունները, առավել ևս, չի առաջարկել ոչ մեկի իշխանությունը տապալել, նա միայն ասել է, որ իրեն այստեղ դուր է գալիս: Նա գտնվում է մի տարածքում, որն ունի երկրին բնորոշ բոլոր հատկանիշները, ուստի ոչինչ չի լինի: Օտար երկրի ոչ մի իշխանություն չի կարող այնտեղ հատուկ գործողություն կատարել` նրան ինչ-որ կերպ իր տարածք փոխադրելու համար` քրգործը կյանքի կոչելու մղումով»,-ավելի վաղ ասել էր «Տրեշչև և գործընկերներ» ընկերության ղեկավար Ալեքսանդր Տրեշչևը` մեկնաբանելով Ադրբեջանում քրգործի հարուցումը Ստերլիգովի դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---