Հալեպում ահաբեկիչների թաքստոցներ են ոչնչացվել

Հալեպում ահաբեկիչների թաքստոցներ են ոչնչացվել

PanARMENIAN.Net - Սիրիական բանակը հուլիսի 29-ինՀալեպի Ալ Լիրմուն և Աշ Շաար թաղամասերում «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման թաքստոցներ է ոչնչացրել: Բացի այդ, քաղաքից 10 կմ հեռավորությամբ գտնվող Մասնուրա գյուղում ահաբեկիչներ են ոչնչացվել:

Հարյաթան գյուղաքաղաքում, Ադնան քաղաքում և Նաբլ ու Զահրա բնակավայրերի շրջակայքում ահաբեկիչները լուրջ վնասներ են կրել, գրում է սիրիական SANA գործակալությունը:

Հալեպում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Հուլիսի 27-ին զինյալ ահաբեկչական խմբավորումները Նայյալ թաղամասի մուտքի մոտ հրթիռ են արձակել, ինչի արդյունքում վիրավորներ ու զոհ կան։ Նախօրեին հրթիռակոծվել է նաև հայաշատ Նոր Գյուղ թաղամասը՝ նյութական վնասներ առաջացնելով: Ապրիլին քաղաքի Սրբոց Քառասնից Մանկանց 15-րդ դարի եկեղեցին ավերակի էր վերածվել ռմբակոծության հետևանքով: Հուլիսին Հալեպում ձերբակալված ահաբեկիչները խոստովանել են, որ իրենք նախքան սիրիական քաղաք մեկնելը Թուրքիայում գտնվող ռազմական ճամբարներում ռազմական պատրաստություն են անցել:

Տեղեկություններ կան նաև, որ բանակի ստորաբաժանումներից մեկն «Իսլամական պետության» անդամներին մեծ կորուստներ է պատճառել Ռազմաօդային ակադեմիայի շրջակայքում, որը Ռակկայի ճանապարհին է: Հալեպի օդանավակայանի տարածքում ԻՊ-ի ղեկավարներից մեկն է սպանվել, ինչպես նաև «Հարաքա Ահրար աշ Շամ» խմբավորման 5 ղեկավար:

2011-ի մարտին Սիրիայում հակամարտություն է: Իրաքի և Սիրիայի տարածքի մեծ մասը զավթած «Իսլամական պետության» ասհաբեկչական խմբավորումը ԿՀՎ–ի տվյալներով` ունի մոտ 30.000 գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն 2014-ին և ձգտում է ընդլայնել իր տարածքը։

ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---