Windows 10 Mobile-ը կհայտնվի 2015-ի նոյեմբերին

Windows 10 Mobile-ը կհայտնվի 2015-ի նոյեմբերին

PanARMENIAN.Net - Windows 10 նոր օպերացիոն համակարգի բջջային տարբերակը կհայտնվի 2015-ի նոյեմբերին: Այդ մասին հայտնել է Էնթոնի Դոերթին` Microsoft-ի թոփ-մենեջերներից մեկը Հարավային Աֆրիկայում: Թեև, անշուշտ, նշված ժամկետներն ակտուալ են տեղական շուկայի համար և կարող են տարբերվել աշխարհի մյուս երկրներում:

Հուլիսի 29-ին օգտատերերն արդեն հին օպերացիոն համակարգերը մինչև Windows 10 տարբերակը թարմացնելու համար անհրաժեշտ ֆայլեր են բեռնում: Օգտատերերը, որոնք ամրագրել էին օպերացիոն համակարգի թարմացման համար անհրաժեշտ պատճենը, ուշադրություն են դարձրել, որ կոշտ սկավառակի վրա հայտնվեց C:$windows.~BT կատալոգը, որտեղ տեղադրված են Windows 10 դիստրիբուտիվի տեղադրման ֆայլերը: Ավելի վաղ Microsoft-ը հայտնել էր, որ Windows 10 տարբերակն ամրագրած ոչ բոլոր օգտատերերը կկարողանան նորացնել այն մինչև հուլիսի 29-ը` ընկերությունը մտադիր է թարմացնել օպերացիոն համակարգը մի քանի փուլերով: Երբ օգտատերը հաղորդագրություն ստանա օպերացիոն համակարգի վերջնական ներբեռնման վերաբերյալ, կկարողանա գործարկել թարմացման գործընթացը, երբ հարմար լինի:

Թոփ-մենեջերը նշել է, որ օգտատերերը չպետք է վախենան Microsoft Mobile-ում աշխատատեղերի կրճատման ալիքից, քանի որ այդ կրճատումները տևական են և սկսվել են Nokia-ի բջջային ստորաբաժանման գնման հետ մեկտեղ և չեն անդրադարձել Microsoft-ի ապագա պլանների վրա:

Վերջերս թվային հսկայի ղեկավարությունը հայտարարեց հերթական խոշոր կրճատման մասին` խոսքը 7800 աշխատատեղի մասին է, ինչը հանգեցրեց Nokia-ի 7,5 մլրդ դոլարի գրեթե բոլոր ակտիվների դուրսգրմանը: Որոշումը աղետալի հետևանքներ ունեցավ Microsoft-ի ֆինանսական ցուցանիշների համար: 2015 ֆինանսական տարվա հունիսիս 30-ին ավարտված չորրորդ եռամսյակի համար զեկույցում ընկերությունը հայտնեց իր պատմության մեջ ամենամեծ զուտ կորստի մասին, որը կազմել է 3,2 մլրդ դոլար: Տարեկան կտրվածքով Microsoft-ի հասույթը կրճատվել է 5,1 տոկոսով և կազմել է 22,18 մլրդ դոլար, սակայն նույնիսկ այդպիսի արդյունքը գերազանցել է վերլուծաբանների ակնկալիքները: Ընկերության օպերացիոն վնասները գնահատվում են 2,05 մլրդ դոլար:

Էնթոնի Դոերթին անդրադարձել է նաև Android և iOS օպերացիոն համակարգերի համար ֆիրմային հավելվածների մշակման մասին լուրերին, որոնք ստիպել են օգտատերերին զգուշավոր լինել Microsoft-ի բջջային հարթակի հարցում: «Մենք կշարունակենք մեր ծառայությունների տարածումը բոլոր էկոհամակարգերում»,-հավաստիացրել է նա:

Հունիսի 1-ից Microsoft-ը սկսել է նոր ՕՀ-ի բեռնման հայտերի ընդունումը «Ստանալ Windows 10» պատուհանի միջոցով, որը բացվում է իրազեկումների բաժնում: Օպերացիոն համակարգի բաց թեստավորման ընթացքում, որն անցնում էր ընթացիկ տարվա հունվարից, մոտ 4 մլն մարդ է Windows 10 ներբեռնել: Հունվարին տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ ընկերությունը խոստացավ, որ Windows 10 թարմացումն անվճար հասանելի կլինի Windows 7 և Windows 8.1 լիցենզիոն տարբերակների օգտատերերին թողարկման պահից 1 տարվա ընթացքում:

Բետա թեստավորման մասնակիցները ևս մինչև Windows 10 թարմացման հնարավորություն կունենան: Այդ նպատակով համակարգչի վրա հատուկ օպերացիոն համակարգ կտեղադրվի 10130 համարով, իսկ օգտատերին հարկ կլինի միացնել Microsoft-ի հաշվառման գրանցումը: Քանի որ Windows Insider ծրագիրը կշարունակի աշխատանքը RTM-վարկածի գործարկումից հետո, մասնակիցներին հարկ կլինի փորձարկել Windows 10-ի բոլոր նոր գործառույթները, նույնիսկ եթե արդյունքում համակարգիչը խափանումներով աշխատի:

Նոր օպերացիոն համակարգը կարող է աշխատել սմարթֆոններում, պլանշետներում, սեղանի համակարգիչներում, ընկերությունների համար նախատեսված Surface Hub 84-դյույմանոց թաչսքրինում, Surface Hub համալրված իրականության ակնոցներում: Ընդ որում էկրանի որոշակի չափի համար հավելվածը Windows 10-ում կաշխատի նաև այլ չափի դիսփլեյով սարքում: Նոր տարբերակն ունի նոր Edge բրաուզեր, ստանդարտ հավելվածներ, Cortana օգնական և այլ թարմացումներ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---