Գերմանիան մեղադրում է Facebook-ին մասնավոր կյանքի օրենքները խախտելու մեջ

Գերմանիան մեղադրում է Facebook-ին մասնավոր կյանքի օրենքները խախտելու մեջ

PanARMENIAN.Net - Գերամանական Համբուրգ քաղաքի իշխանությունները որոշել են, որ «իրական անունների» քաղաքականությունը Facebook սոցցանցում խախտում է մասնավոր կյանքի մասին Գերմանիայի օրենքները: Նրանք հայտարարել են, որ իսկական անունները նշելու սոցցանցի պահանջը հակասում է գերմանական օրենքներին և պահանջել են թույլ տալ իրենց ներկայանալ սոցցանցում կեղծանունով:

Նրանք հավելել են, որ ընկերությունը չի կարող օգտատերերին ստիպել անձը հաստատող լուսանկարով փաստաթուղթ ներկայացնել կամ փոխել սոցցանցում օգտատերերի պրոֆիլների անուններն առանց իրազեկման: «Facebook-ը տնտեսական գործունեություն է վարում Գերմանիայում, մասնավորապես Համբուրգում: Եթե դուք մասնակցում եք մեր խաղին, ապա պետք է մեր կանոններով խաղաք»,-մեջբերում է The Verge-ը տվյալների և ազատ տեղեկատվության պաշտպանության գծով լիազոր Յոհաննես Կասպարին:

Facebook-ի ղեկավարությունն, իր հերթին, հայտարարել է, որ նման քաղաքականություն վարելով, իրենք բարձրացնում են անվտանգությունն ու թափանցիկությունը: «Օգտատերերն իմանում են, թե ում հետ են կիսում տեղեկատվությունը»,-հայտարարել են ընկերությունում:

Facebook-ի «իրական անունների» քաղաքականությունն արդեն ենթարկվել է քննադատության: Օգտատերերը բողոքում են, որ իրենց հաշվիներն արգելափակվում են, իսկ անունները փոխվում առանց իրազեկման: Համբուրգում, օրինակ, մի կին փորձել է օգտվել Facebook-ից կեղծանունով, և բողոք է ներկայացրել, երբ ընկերությունն արգելափակել է նրա հաշիվն ու խնդրել է նրա ID-ի պատճենը` առանց իրազեկելու փոխելով անունը:

Facebook-ն աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցերից մեկն է։ Հիմնադրվել է 2004թ. Մարկ Ցուկերգերգի և իր ընկերների՝ Էդուարդո Սեվերինի, Դասթին Մոսկովիցի և Քրիս Հյուզի կողմից՝ Հարվարդի համալսարանում սովորելու տարիներին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---