1 մլրդ 200 մլն դրամ՝ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման 2-րդ փուլին

1 մլրդ 200 մլն դրամ՝ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման 2-րդ փուլին

PanARMENIAN.Net - Կառավարությունը հուլիսի 30-ի նիստում որոշել է Վարդենիս-Մարտակերտ մայրուղու երկրորդ փուլի հիմնանորոգմանն իր պահուստային ֆոնդից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը 2015-ի 9 ամսում հատկացնել 1 մլրդ 200 մլն դրամ: ՀՀ վարչապետը կարևորել է ծրագիրը, որը նաև կնպաստի ԼՂՀ անվտանգության ապահովմանը:

Ավտոճանապարհի Վարդենիսի հատվածի առաջին փուլի հիմնանորոգման իրականացման նպատակով հուլիսի 18-ի նիստում գործադիրը պահուստային ֆոնդից 1 մլրդ 540 մլն դրամ էր հատկացրել ՏԿ նախարարությանը:

116 կմ երկարություն ունեցող Վարդենիս (Հայաստան) - Մարտակերտ (ԼՂՀ) երկրորդ ռազմավարական մայրուղու շինարարությունը «Հայաստան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռազմավարական ծրագիր է։

Ավտոճանապարհը, որի վերակառուցումը կավարտվի 2016-ի սկզբին, Հայաստանի և Արցախի միջև այլընտրանքային կապ կապահովի։ Այն ոչ միայն կակտիվացնի ճանապարհի երկայնքով ձգվող 22 մանր ու մեծ համայնքի կյանքը, այլև կնպաստի երկու երկրի զբոսաշրջության և տնտեսության զարգացմանը: Մայրուղու վերակառուցմանը բյուջեով նախատեսված է հատկացնել մոտ 9 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---