ԵԽ գլխավոր քարտուղարը ՀՀ-ին և անդամ պետություններին կոչ է արել վավերացնել Ստամբուլի կոնվենցիան

ԵԽ գլխավոր քարտուղարը ՀՀ-ին և անդամ պետություններին կոչ է արել վավերացնել Ստամբուլի կոնվենցիան

PanARMENIAN.Net - Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը կոչ է արել ԵԽ 9 անդամ պետությանը ստորագրել և վավերացնել Ստամբուլի կոնվենցիան, որն ամրապնդում է կանանց անվտանգությունը Եվրոպայում:

Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրախորհրդի կոնվենցիան, որն առավել հայտնի է որպես Ստամբուլի կոնվենցիա, ուժի մեջ է մտել 2014-ի օգոստոսի 1-ին: Այն դատապարտում է կանանց նկատմամբ կիրառվող ցանկացած բնույթի բռնություն` սեռականից մինչև ֆիզիկական և հոգեբանական: Դրա նպատակներն են բռնության կանխարգելումը, զոհերի պաշտպանությունը և հանցագործների քրեական հետապնդումը։ Կոնվենցիայով երկրները պարտավորվում են ոչ միայն պատասխանատվության ենթարկել բռնություն գործադրողներին, այլև աջակցել և պաշտպանել դրա զոհերին:

«Միայն 9 անդամ երկիր դեռ չի ստորագրել համաձայնագիրը, որոնք են Հայաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան, Չեխիան, Իռլանդիան, Լատվիան, Լիխտեյնշտեյնը, Մոլդովան և Ռուսաստանը: Կոչ եմ անում նրանց անել դա առանց հապաղելու»,- Յագլանդի խոսքերը մեջբերում է ԵԽ կայքը:

2015-ի դրությամբ կոնվենցիան 37 պետություն է ստորագրել և 20՝ ռատիֆիկացրել:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---