Հայտնաբերվել է երկրային տիպի ամենամոտ էկզոմոլորակը

Հայտնաբերվել է երկրային տիպի ամենամոտ էկզոմոլորակը

PanARMENIAN.Net - Ժնևի աստղադիտարանի աստղագետները «Սփիտցեր» տիեզերական աստղադիտակի օգնությամբ հայտնաբերել են երկրային տիպի ամենամոտ էկզոմոլորակը` «գերերկիրը»: Այն Երկրից 21 լուսային տարի տարածության վրա է, սակայն բնակության համար պիտանի գոտուց դուրս է: Աստղագիտության մեջ «բնակելի գոտին» տիեզերքի պայմանական այն հատվածն է, որն առանձնացվել է այն հաշվարկով, որ պայմաններն այնտեղ մոտ են Երկրի պայմաններին և կա ջուր հեղուկ վիճակում: Համապատասխանաբար, այդպիսի մոլորակները բարենպաստ են համարվում Երկրի կյանքին նման կյանքի առաջացման համար:

Էկզոմոլորակ է կոչվում այն մոլորակը, որը պտտվում է այլ աստղի շուրջ, ոչ Արգեկի: Առաջին էկզոմոլորակները հայտնաբերվել են 1980-ականներին: Այժմ այդպիսի մոլորակները հայտնաբերվում են առավել կատարելագործված գիտական մեթոդներով: 2015-ի ապրիլի 23-ի դրությամբ հաստատված է 1915 էկզոմոլորակի գոյությունը 1210 մոլորակային համակարգում, որից 481-ն ունի մեկ մոլորակից ավելին: Պետք է նշել, որ հուսալի թեկնածուների քանակը շատ ավելի մեծ է: Kepler նախագծով 2015-ի հունվարի դրությամբ հաշվարկված էր 4175 հուսալի թեկնածու, սակայն հաստատված կարգավիճակ ստանալու համար հարկավոր է, որ մոլորակները կրկին անգամ ֆիքսվեն երկրում տեղադրված աստղադիտակներով:

«Սփիտցեր» տիեզերական աստղադիտակը թույլ տվեց հետևել էկզոմոլորակի փոփոխություններին HD 219134 աստղաի համակարգում` պայծառության պարբերական նվազմանը, կապված նրա հետ, որ օբյեկտն անցնում էր լուսատուի սկավառակի առջևով: Դրա շնորհիվ աստղագետները կարողացան ճշտել մոլորակի չափերը, ինչպես նաև մի շարք ենթադրություններ անել բաղադրության մասին:

Տվյալները ցույց տվեցին, որ մոլորակի տրամագիծը երկրայինի 1,6 է կազմում: Նրա զանգվածի մասին նախորդ տվյալների հիման վրա գիտնականներին հաջողվել է որոշել նրա խտությունը` այն կազմել է 5,89 +/- 1,17 գ խսմ համար, ինչը համադրելի է Երկրի միջին խտության հետ: Այդ տվյալները ցույց են տալիս, որ HD 219134b էկզոմոլորակը դասվում է երկրայինների տիպին:

Աստղագետները ենթադրում են, որ նոր աշխարհի մակերեսի ջերմաստիճանը շատ բարձր է, ուստի հավանաբար ապարների մի մասը գտնվում է հալված վիճակում: Բացի այդ, էկզոմոլորակում կարող է երկրաբանական ակտիվություն լինել և հրաբուխներ ժայթքել: Ըստ գիտնականների, նոր մոլորակը կարող է հետազոտության կարևոր օբյեկտ դառնալ «Ջեյմս Ուեբբ» տիեզերական ապագա աստղադիտակի համար, որի մեկնարկը նախատեսվում է 2018-ին:

Հուլիսի 24-ին NASA-ն հայտարարեց «Կեպլեր» աստղադիտակի օգնությամբ էկզոմոլորակի հայտնաբերման մասին, որն իր բնութագրերով շատ մոտ է Երկիր մոլորակին: Այն պտտվում է աստղի շուրջ, որն իր պարամետրերով Արեգակին է նման, և գտնվում է «բնակության համար պիտանի գոտում», այսինքն գիտնականներն ակնկալում են, որ պայմաններն այնտեղ պիտանի են սպիտակուցային կյանքի գոյության համար: Այնտեղ, ինչպես Երկրում, ենթադրաբար կարող է ջուր լինել:

Հայտնաբերված Kepler-452b մոլորակի տրամագիծն ընդամենը 1,6 անգամ կամ 60%-ով է ավելի երկրայինից, ընդ որում՝ այն գտնվում է այսպես կոչված «բնակության համար պիտանի գոտում»` ուղեծիրն այնպիսի տարածության վրա է աստղից, որ ջուրն այնտեղ կարող է լինել հեղուկ վիճակում, իսկ դա անհրաժեշտ պայման է սպիտակուցային կյանքի գոյության համար: Աստղի շուրջ դրա պտույտը կատարվում է 385 օրում` ընդամենը 5%-ով տարբերվելով Երկրի այդ ցուցանիշից, գրում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---