ՄԱԿ զեկույց. 2100 թ. Հայաստանի բնակչությունը կկազմի մոտ 1,7 մլն

ՄԱԿ զեկույց. 2100 թ. Հայաստանի բնակչությունը կկազմի մոտ 1,7 մլն

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ը զեկույց է հրապարակել աշխարհի բոլոր երկրներում ժողովրդագրության կանխատեսումներով, որտեղ նկարագրված է Երկիր մոլորակի բնակչության փոփոխությունների դինամիկան մինչև 2100 թ.: Ըստ փաստաթղթի, Հայաստանի բնակչությունը (2015-ին` 3 մլն 18 հազար) մինչև 2030 թ. կնվազի մինչև 2 մլն 993 հազար, իսկ մինչև 2050 թվականը կկազմի 2 մլն 729 հազար` կորուստը կկազմի 9,6%: 2100-ին մեր երկրի բնակչությունը կկազմի 1 մլն 739 հազար մարդ` 50 տարում կրճատվելով գրեթե մեկ միլիոնով:

Իսկ մոլորակի բնակչությունը 2100-ին կկազմի 11,213 մլրդ մարդ: Մինչև 2050 թ. մոլորկի բնակչության աճի կեսը բաժին կընկնի 9 երկրի` Հնդկաստանին, Նիգերիային, Պակիստանին, Կոնգոյին, Եթովպիային, Տանզանիային, ԱՄՆ-ին, Ինդոնեզիային և Ուգանդային: Բնակչության աճի գործում զգալի կլինի աֆրիկյան երկրների ներդրումը:

Աֆրիկան համարել են ամենաարագ աճող տարածաշրջանը: 2010-2015 թթ. բնակչությունն այս մայրցամաքում ամեն տարի աճել է 2,55%-ով: 2100 թ. աֆրիկյան երկրների բնակչությունը կկրկնապատկվի: Ընդհանուր առմամբ Երկրի բնակչությունը դանդաղեցրել է աճը վերջին 10 տարում. 2015-ին այն տարեկան 1,24% էր, իսկ 2015-ին` 1,18% (մոտ 83 մլն մարդ):

Ըստ ՄԱԿ-ի, 2022 թ. Հնդկաստանը կդառնա աշխարհի ամենաշատ բնակչությունն ունեցող երկիրը: Չինաստանը երկրորդը կլինի: Երրորդ տեղում այժմ ԱՄՆ-ն է: Ըստ կանխատեսման, 2050-ին երրորդը կլինի Նիգերիան: Այժմ այդ երկիրը 7-ն է, սակայն աճում է առաջին 10-կի մյուս երկրներից ավելի արագ:

2050-ին 10 երկիր կհատի 300 մլն քաղաքացու նիշը: Խոսքը մասնավորապես, Չինաստանի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի Նիգերիայի, Պակիստանի և ԱՄՆ մասին է: Միևնույն ժամանակ Եվրոպայի բնակչությունը դանդաղ կնվազի. 2015-ի 738 մլն մինչև 7070 մլն 2050 թ.:

Մինչև 2050 թ. բնակչության քանակը կնվազի 48 երկրում: 15% կորուստ կունենան Բոսնիան և Հերցոգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Հունգարիան, Ճապոնիան, Լատվիան, Լիտվան, Մոլդովան, Ռումինիան, Սերբիան և Ուկրաինան: Ասիայի բնակչությունն, ըստ ՄԱԿ-ի, մինչև 2100 թ. զգալիորեն կկրճատվի` 2050 թ. 5,26 մլրդ մինչև 4,88 մլրդ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---