Իրանը թույլ չի տա ԱՄՆ տեսուչներին այցելել իր միջուկային օբյեկտներ31 հուլիսի 2015 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Իրանը մտադիր չէ թույլ տալ, որ ԱՄՆ և Կանադայի տեսուչներն այցելեն իր միջուկային օբյեկտները միջազգային ստուգումների ժամանակ, հայտարարել է երկրի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաքչին: «ԱՄՆ և Կանադայի տեսուչները չեն կարող Իրան մեկնել: Համաձայնագրում ասվում է, որ տեսուչները պետք է լինեն այն երկրներից, որոնց հետ Իրանը դիվանագիտական հարաբերություններ ունի»,-ասել է նա, ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ, հայտնում է BBC-ին: Փոխնախարարը հավելել է, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները չեն ստանա գաղտնի և ռազմական փաստաթղթերը: Մինչդեռ, Վաշինգոտնը հայտարարում է, որ համաշխարհային հանրությունը չի կարող իրական գործիքներ ստանալ Իրանի միջուկային ծրագրի ստուգման համար` առանց այս հարցի շուրջ լիարժեք համաձայնության: «Իրական աշխարհում միայն 2 տարբերակ կա: Կամ համաձայնագիրը երաշխավորում է, որ Իրանի միջուկային ծրագիրը հսկողության տակ է, կամ, եթե չլինի համաձայնագիր, չեն լինի նաև ստուգումներ»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին` ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում անցած լսումների ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Նա ասել է, որ համաձայնագրի շրջանակում հնարավոր կլինի հսկողություն սահմանել ամեն օր շուրջօրյա ռեժիմով, ինչը չի եղել նախորդ համաձայնությունների դեպքում: Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության հասան Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում: «Եվրամիությունը կկասեցնի բոլոր այն դրույթները, որոնք սահմանափակումներ են ենթադրում Իրանի դեմ, ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Իրանն իր հերթին պարտավորվում է ձեռնամուխ լինել բոլոր պայմանավորվածությունների կատարմանը միջուկային հարցի վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում: Հանվում է նաև ԵՄ օդանավակայաններում Իրանի բեռնատար ինքնաթիռների վայրէջքի արգելքը: Թեհրանն ու «վեցյակը» պայմանավորվել են նաև հանել ԵՄ համար գործող «նավթի, գազի, բենզինի և նավթաքիմիայի» արտահանման բոլոր սահմանափակումները, ինչպես նաև «ածխաջրածինների արդյունահանման համար նախատեսված սարքավորումների» արտահանման մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը |