Իրանը թույլ չի տա ԱՄՆ տեսուչներին այցելել իր միջուկային օբյեկտներ

Իրանը թույլ չի տա ԱՄՆ տեսուչներին այցելել իր միջուկային օբյեկտներ

PanARMENIAN.Net - Իրանը մտադիր չէ թույլ տալ, որ ԱՄՆ և Կանադայի տեսուչներն այցելեն իր միջուկային օբյեկտները միջազգային ստուգումների ժամանակ, հայտարարել է երկրի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաքչին:

«ԱՄՆ և Կանադայի տեսուչները չեն կարող Իրան մեկնել: Համաձայնագրում ասվում է, որ տեսուչները պետք է լինեն այն երկրներից, որոնց հետ Իրանը դիվանագիտական հարաբերություններ ունի»,-ասել է նա, ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ, հայտնում է BBC-ին:

Փոխնախարարը հավելել է, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները չեն ստանա գաղտնի և ռազմական փաստաթղթերը: Մինչդեռ, Վաշինգոտնը հայտարարում է, որ համաշխարհային հանրությունը չի կարող իրական գործիքներ ստանալ Իրանի միջուկային ծրագրի ստուգման համար` առանց այս հարցի շուրջ լիարժեք համաձայնության:

«Իրական աշխարհում միայն 2 տարբերակ կա: Կամ համաձայնագիրը երաշխավորում է, որ Իրանի միջուկային ծրագիրը հսկողության տակ է, կամ, եթե չլինի համաձայնագիր, չեն լինի նաև ստուգումներ»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին` ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում անցած լսումների ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Նա ասել է, որ համաձայնագրի շրջանակում հնարավոր կլինի հսկողություն սահմանել ամեն օր շուրջօրյա ռեժիմով, ինչը չի եղել նախորդ համաձայնությունների դեպքում:

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության հասան Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում: «Եվրամիությունը կկասեցնի բոլոր այն դրույթները, որոնք սահմանափակումներ են ենթադրում Իրանի դեմ, ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Իրանն իր հերթին պարտավորվում է ձեռնամուխ լինել բոլոր պայմանավորվածությունների կատարմանը միջուկային հարցի վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում: Հանվում է նաև ԵՄ օդանավակայաններում Իրանի բեռնատար ինքնաթիռների վայրէջքի արգելքը: Թեհրանն ու «վեցյակը» պայմանավորվել են նաև հանել ԵՄ համար գործող «նավթի, գազի, բենզինի և նավթաքիմիայի» արտահանման բոլոր սահմանափակումները, ինչպես նաև «ածխաջրածինների արդյունահանման համար նախատեսված սարքավորումների» արտահանման մասին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---