Վենետիկի հանձնաժողովը սահմանադրական բարեփոխումների նախնական դիտարկումներ է արել

Վենետիկի հանձնաժողովը սահմանադրական բարեփոխումների նախնական դիտարկումներ է արել

PanARMENIAN.Net - Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է իր նախնական դիտարկումները Հայաստանում սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ: Հանձնաժողովն իր 29 էջանոց նախնական գնահատականում առաջարկում է հանել քվեարկելու և Ազգային ժողովի թեկնածու լինելու մասին սահմանափակումները:

Բացի այդ, առաջարկվում է չեղարկել ամենաշատ ձայները ստացած կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների միջև ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին դրույթը:Խոսքը Սահմանադրության նախագծի 89/4 հոդվածի մասին է, որտեղ ասվում է.

«Եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցություն կամ կուսակցությունների դաշինքներ»:

ՎՀ-ի դիտարկումներում նաև նշված է, որ Ազգային ժողովում գումարման ամբողջ ընթացքում նոր խմբակցություններ ձևավորելու արգելքը պետք է հանվի, քանի որ դա կսահմանափակի պատգամավորի մանդատի ազատությունը:

Հանձնաժողովը Հայաստանի իշխանություններին կոչ է արել նաև շարունակել Սահմանադրության նախագծի շուրջ ակտիվ քննարկումը քաղաքական ուժերի և հասարակության հետ՝ հետագա թյուրըմբռնումներից խուսափելու համար:

«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետների հետ քննարկումների արդյունքում ՀՀ-ում Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 10-ի, 13-ի, 14-ի և 15-ի հերթական նիստերի ընթացքում լրամշակել է ՀՀ սահմանադրության 1-7-րդ գլուխը:Սահմանադրության նշված գլուխների 52-էջանոց նախագծի նախնական տարբերակը հրապարակվել է հանրային քննարկումների համար՝ տեղադրվելով ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում: Սահմանադրության 1-7-րդ գլուխը վերաբերվում է սահմանադրական կարգի հիմունքներին, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, հանրապետության նախագահին, ազգային ժողովին, կառավարությանը, դատական իշխանությանը և տեղական ինքնակառավարմանը:

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում նախագահականից խորհրդարանական կառավարման:

Հանձնաժողովի գործունեության ընդհանուր նպատակն է օժանդակել ՀՀ կայացմանն ու զարգացմանը որպես իրավական և ժողովրդավարական պետություն, նպաստել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, աջակցել դատաիրավական բարեփոխումներին, աջակցել փաստաբանական ինստիտուտի զարգացմանը, փաստաբանի դերի հեղինակության բարձրացմանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---