«Կարին»-ն Արարատի գագաթին շուրջպար է բռնել. Ծածանվել է 100 մետրանոց եռագույնը

«Կարին»-ն Արարատի գագաթին շուրջպար է բռնել. Ծածանվել է 100 մետրանոց եռագույնը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Արարատի գագաթինծածանվել է Հայաստանի 100 մետր երկարությամբ եռագույնը: Այս մասին տեղեկացրել է նախաձեռնության հեղինակ, «Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամի նախագահ Սրապիոն Գևորգյանը` Արևմտյան Հայաստանից:

«Նախաձեռնության մասնակիցները պարզեցին Հայոց ցեղասպանության խորհուրդը կրող 100-մետրանոց եռագույնը, որից հետո` շրջան կազմելով, 100 վայրկյան լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը, իսկ «Կարին» ազգագրական համույթի սաները` գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ, Արարատի գագաթին շուրջպար բռնեցին»,- նշել է Գևորգյանը:

Նախատեսվածի պես` ուխտավորների խումը Արարատի գագաթ է հասել հուլիսի 29-ին:

«Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամը նպատակ ունի պահպանելու հայկական մշակույթը, մասնավորապես՝ գորգագործությունը, աջակցել Արցախյան ազատամարտում զոհված, վիրավորված, անհայտ կորած և մասնակցած ազատամարտիկներին և նրանց ընտանիքներին, ինչպես նաև Սփյուռքում հայկական կիրակնօրյա դպրոցներ հիմնել:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---