ՌԴ-ն 10,25%-ով կզեղչի Թուրքիա մատակարարվող գազի գինը

ՌԴ-ն 10,25%-ով կզեղչի Թուրքիա մատակարարվող գազի գինը

PanARMENIAN.Net - Ռուսական «Գազպրոմ» և թուրքական Botas ընկերությունները պայմանավորվել են գազի գնի զեղչի վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Ըստնրա, զեղչը կկազմի 10,25%:

Թուրքիան 1 խորանարդ մետր ռուսական գազը գնում է $425-ով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան հետաձգել է «Թուրքական հոսքի» վերաբերյալ բանակցությունները՝ գազի գնի շուրջ վեճի պատճառով:

Հուլիսի 31-ին ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմն հայտարարել է, որ գազի գնի մասին վեճը Թուրքիայի համար որոշիչ չէ «Թուրքական հոսք» գազամուղի կառուցման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման հետաձգման համար:

Նույն օրը, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է երկու երկրի միջև աշնանը գազամուղի վերաբերյալ բանակցությունների անցկացման մասին, գրում է Gazeta.ru-ն:

Նոր գազամուղն այլընտրանքային է Ռուսաստանի համար իր գազը Արևմուտք հասնցելու համար` շրջանցելով Ուկրաինան: Ըստ «Գազպրոմի» կանխատեսումների, գազամուղի շինարարությունը պետք է ավարտվի 2016-ի դեկտեմբերին: Հունիսի 2-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ գազամուղի շինարարության մասին բոլոր պայմանավորվածությունները պատրաստ են և Թուրքիայի հետ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել: 1100 կմ երկարությամբ գազատարը թուրք-հունական սահման կհասցնի մինչեւ 47 մլրդ խմ գազ «Թուրքական հոսքը» պետք է Հունաստանից անցնի Սերբիա, որտեղից էլ եվրոպական երկրներ։ Ինչ վերաբերում է եվրոպական երկրներին, ապա մինչ այժմ «Թուրքական հոսքով» հետաքրքվածություն է ցուցաբերել միայն Ավստրիան։

Հուլիսի 28-ին Ռուսաստանը Թուրքիային է ուղարկել «Թուրքական հոսքի» առաջին ճյուղի վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի նախագիծը, մյուս թևերի վերաբերյալ առանձին փաստաթուղթ կլինի:

Սկզբից նախատեսվում էր համալիր համաձայնագիր ստորագրել «Թուրքական հոսքի» վերաբերյալ` ներառյալ բոլոր 4 ճյուղերը: Սակայն ՌԴ և Թուրքիայի վերջին բանակցություններից հետո, որոնք տեղի ունեցան հունիսին Բաքվում, որոշվեց փուլային մոտեցում որդեգրել:

«Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը պաշտոնապես մեկնարկել է մայիսի 8-ին։ Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը Միլլերը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: Միլլերը և Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը մայիսի 7-ին կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվեցին 2016-ի դեկտեմբերին «Թուրքական հոսք» գազատարը շահագործելու և գազի մատակարարումներն սկսելու մասին: Բազմաթիվ փորձագետներ այս ժամկետը ոչ իրատեսական են համարում՝ հաշվի առնելով այդ ուղղությամբ առկա մի շարք խնդիրները։

Նախագծի երկու գլխավոր մասնակիցը՝ Թուրքիան և Ռուսաստանը, չեն կարողանում վերջնական համաձայնության գալ մի շարք տեխնիկական հարցերի շուրջ։ Իսկ վերջին շրջանում Անկարայի և Մոսկվայի միջև հարաբերություններում առկա լարվածությունն այս առումով լավատեսություն չի ներշնչում: Իսկ նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ Սերբիան հրաժարվել է «Թուրքական հոսքով» գազ ստանալուց։ Սերբիան անհնար է համարում իր տարածքում «Թուրքական հոսք» գազատարի շարունակումը, քանի որ սերբական կողմն ինքը պետք է ֆինանսավորի խողովակաշարի այդ հատվածի կառուցումը, ինչը ձեռնտու չէ Բելգրադին, հայտարարել է Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը Ինտերֆաքսին տված հարցազրույցում: Ռուսական «Գազպրոմն» ու թուրքական Botas-ը 2014-ի դեկտեմբերի 1-ին տարեկան 63 մլրդ խմ թողունակությամբ Սև ծովի հատակով գազատար կառուցելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---