ՀՀ մշտական բնակչությունը 4.300 մարդով պակասել է. Հուլիսի 1-ի դրությամբ 3 մլն 5 հազար ենք31 հուլիսի 2015 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ ՀՀ բնակչության ընթացիկ հաշվառմամբ, 2015-ի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 3.5.500 մարդ, այդ թվում քաղաքայինը` 1.910.600 և գյուղականը` 1.094.900 մարդ: 2014-ի համեմատ մշտական բնակչությունը պակասել է 4300 մարդով, որից 1300-ը քաղաքային բնակչությունից, իսկ 3000-ը՝ գյուղական, գրում է Tert.am-ը: 2015-ի հունվարի 1-ի համեմատ մշտական բնակչության թվաքանակը պակասել է 5100-ով, ինչը ձևավորվել է միգրացիայի բացասական մնացորդի (-9.2 հազ. մարդ) բնական հավելաճին (4.1 հազ.մարդ) գերազանցող ցուցանիշի հաշվին: Հուլիսի 31-ին ՄԱԿ-ը զեկույց է հրապարակել աշխարհի բոլոր երկրներում ժողովրդագրության կանխատեսումներով, որտեղ նկարագրված է Երկիր մոլորակի բնակչության փոփոխությունների դինամիկան մինչև 2100-ը: Ըստ փաստաթղթի, Հայաստանի բնակչությունը (2015-ին` 3 մլն 18 հազար) մինչև 2030-ը կնվազի մինչև 2 մլն 993 հազար, իսկ մինչև 2050-ը կկազմի 2 մլն 729 հազար` կորուստը կկազմի 9,6%: 2100-ին մեր երկրի բնակչությունը կկազմի 1 մլն 739 հազար մարդ` 50 տարում կրճատվելով գրեթե մեկ միլիոնով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |