ԱՊՀ երկրների բանակների 2-դ ռազմամարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում

ԱՊՀ երկրների բանակների 2-դ ռազմամարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում

PanARMENIAN.Net - ՌԴ պաշտպանության փոխնախարար Արկադի Բախինը հանդիսավոր փոխանցել է ԱՊՀ անդամ երկրների բանակների ռազմամարզական խաղերի դրոշը Հայաստանի պատվիրակության ղեկավարին, որտեղ անցնելու են հաջորդ նման տիպի մրցումները, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«ԱՊՀ երկրների բարեկամական բանակների միջև ռազմամարզական մրցաշարերի պահանջարկն աճում է: Կրկնակի նշանակալի է, որ խաղերն անցան CISM Համաշխարհային ռազմամարզական 6-րդ ամառային խաղերի շեմին, որոնք այս տարի անցնելու են Հարավային Կորեայում: Անցած խաղերը վկայում են, որ մեր պետությունները պատրաստ են զարգացնել միջպետական համագործակցությունը ռազմական ոլորտում և բանակային սպորտի զարգացման գործում»,-ասել է Բախինն ԱՊՀ երկրների բանակների ռազմամարզական խաղերի փակմանը, որոնք մեկնարկել էին հուլիսի 25-ին ԲԿՄԱ-ում:

Նա վստահություն է հայտնել, որ նման միջոցառումները իրենց ավանդը կունենան պետությունների միջև ռազմական համագործակցության ամրապնդման գործում: Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել մրցավարներին և պարգևատրել զինծառայողներին մեդալներով մարտական համագործակցության ամրապնդման համար:

Առաջին ռազմամարզական խաղերին, որ նվիրված էին Մեծ Հայրենականում տարած հաղթանակի 70-ամյակին, մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղրղստանի, Ղազախստանի և Տաջիկստանի ԶՈւ ուժեղագույն մարզիկները: Ընդհանուր առմամբ մարզական առաջնության համար պայքարել է 228 զինծառայող, խաղարկվել է մեդալների 85 կոմպլեկտ: Առաջին խաղերի ծրագրում ընդգրկված էր 10 մարզաձև. բանակային ձեռնամարտ, ձյուդո, մարզաքարային սպորտ, ռազմա-մարզական համալիրի բազմամարտ, հրաձգություն, լող, ամառային սպայական եռամարտ, մարզական կողմնորոշում, միջազգային զինվորական հնգամարտ եւ հրամանատարական մեկնարկներ:

Զինծառայողների խաղերի անցկացման որոշումն ընդունվել Է ԱՊՀ անդամ երկրների պաշտպանանության նախարարների խորհրդի նիստում՝ ՌԴ պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի նախագահությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---