Մշակվել է հատուկ ակնոց չպահանջող 3D-դիսփլեյ (վիդեո)

Մշակվել է հատուկ ակնոց չպահանջող 3D-դիսփլեյ

PanARMENIAN.Net - Ամերիկյան Leia սթարթափ ընկերությունը մշակել է 5,5 դյույմ տրամագծով հոլոգրաֆիկ դիսփլեյի աշխատանքային նախատիպը: Եռաչափ պատկերը դիտելու համար հատուկ ակնոց չի պահանջվում, շարժումներին աչքերով հետևել նույնպես պետք չէ:

Հեղինակները թափանցիկ օպտիկական ալիքատարի վրա դիֆրակցիոն վանդակաճաղ են տեղադրել, որը ձևավորում է պատկերի մի քանի տասնյակ պրոեկցիա, որոնք ուղղված են տարբեր կողմեր միմյանցից որոշակի անկյան վրա: Այսպիսով, ամեն մի աչքը ստանում է պատկերի իր տարբերակը և դիտողը վստահ է, որ իր առջև ծավալային պատկեր է: Հեռարձակվող պատկերը եռաչափ է, երբ պատկերը դիտում են էկրանից 50 սմ ոչ ավելի մոտ և 1 մ ոչ հեռու տարածությունից:

2,2 դյույմ անկյունագծով իր սարքի առաջին աշխատանքային նախատիպը ընկերությունը ներկայացրեց 2015-ի փետրվարին Բարսելոնայում Mobile World Congress 2015 բջջային տեխնոլոգիաների ցուցահանդեսում: Ըստ ընկերության ներկայացուցչի, ընկերությունը մտադիր է համագործակցել մյուս արտադրողների հետ` իր էկրանի համար կոմերցիոն կիրառում գտնելու համար մինչև 2017 թ.: Օրինակ, նշում է ընկերության գործադիր տնօրենը, տեսադաշտի հեռահարության առկա որակներով էկրանը շատ հարմար է ավտոմեքենաներում օգտագործելու համար:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---